Հաճախ ինձ կհանդիմանեն ու կբողոքեն, թե ինչու՞ եմ քննադատում Էջմիածինը ու Անթելյասի թեմերը: Եկեղեցին… Մեկ վարկյան մտածեք, թե ինչպիսի՞ ֆինանսական մեքենա է այնտեղ աշխատում, որ կարող է երկու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ դարձնել իրենը… Ու մտածում ես, թե ի՞նչ ազգակառուցման, Հայրենիքակառուցման, Հայրենիքապահպանման լուրջ, կառուցողական գործ են անում նրանք, ժողովրդի, առողջապահության, կրթության, ջրի, էլէեկտրականության, գազի ու կոյուղիների, ճանապարհների ու մնացած սոցիալական պետքերը հոգալու համար… Ազգի վրա ծիծաղել չէ՞,  երբ այս երկու թեմերը, լավ, ետ չգնամ, նախքան անկախության տարիները, բայց գոնե անկախությունից հետո, ժողորդի դրամներով, եկեղեցակառուցումից զատ, ոչ մի այլ կառուցողական գործ չեն կատարում, թեթևացնելու Հայ Ժողովրդի հոգսերը..… Ու մի՞թե Հայաստանից արտագաղթի մեղքերի մի մասն էլ չի ընկնում Էջմիածնի ու Անթելյասի թեմերի ուսերին… Մի հատ լա՜վ մտածեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել