Copy-of-arturikNyut.am-ը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հիմնարկություններում կատարյալ քաոս է: Հ 3 հեռուստաընկերությունում, նոր բացված «Հարթակ» թերթում, կոնյակի սեփական գործարանում և մնացած «օբյեկտներում» աշխատողների մեծամասնությունը աշխատավարձ չի ստացել: Արդեն բավականին թվով պրոֆեսիոնալ կադրեր թողել-դուրս են եկել աշխատանքից: Երկու վարկած կա. կամ Արթուր Բաղդասարյանը ֆինանսական կրիզիսի մեջ է, կամ քծիպություն է անում:

Առավել հավանականը ֆինանսական դժվարություններն են: Մեր աղբյուրի հավաստմամբ՝ Արթուր Բաղդասարյանը էսօր-էգուց մեկնելու է Տիզբոն` Մոսկվա, որպեսզի փորձի միջոցներ հայթհայթել: Հետո էլ խեղճ մարդու անունը դուրս է եկել, թե արևմտամետ է: Բա ինչո՞ւ չի գնում Եվրոպաներում փող մուրում: Որովհետև «աշխարհի կենտրոնը» Մոսկվան Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել