Ֆլամանդական գոբելենի ցուցադրություն Ազգային պատկերասրահումArmnewsTV.am-ը գրում է․

Ալեգորիկ պատկերով ֆլամանդական գոբելենը երկար ժամանակ Ազգային պատկերասրահի տնօրենների սենյակում էր: Անհայտ վարպետի ստեղծած գոբելենը պատկերասրահի հավաքածուում հանգրվանել էր 1930թ.-ին Էրմիտաժից, ոչ բարվոք վիճակում: Տարիների ընթացքում գոբելենն ավելի է քայքայվել ու պատեկարսրահում այն ցուցադրելն արդեն անհնար է: Ֆլամանդական գոբելենը Ազգային պատկերասրահի տնօրենի սենյակում տեսել էր բարերար Մուշեղ Չալոյանն ու առաջարկել էր վերանարոգել: Մոտ մեկ տարի և ամիս ֆրանսիական Maubeuge Tapis կազմակերպության մասնագետները մանրակրկիտ մաքրել են այն ու փորձել վերականգնել պատկերը: Վերականգնման ընթացքում ամենամեծ դժվարությունը եղել է նուրբ մետաքսի հետ աշխատելը: Գոբելենը պետք էր մաքրել այնպես, որ մետաքսը չկորցնի փայլը:

Հիմա հսկայական գոբելենը փակվցած է Ազգային պատկերասրահի ցուցասրահներից մեկի պատին, սակայն երկար ժամանակ այնտեղ մնալ չի կարող: Դրա պահպանման համար յուրահատուկ պայմաններ ու կլիմա է պետք: Արվեստաբաններն ու հնագետները դեռ պետք է գտնեն հիմնական հարցերի պատասխանները` ում ձեռքի գործն է գոբելենն ու ինչ տեսարան է այն պատկերում:

 Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել