Գրիգոր Լուսավորչի 132-րդ հետնորդի գահակալության 15 տարիներըArmnewsTV.am-ը գրում է․

15 տարի առաջ այս օրը հայ եկեղեցու 12 եպիսկոպոսներ օծեցին Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոսին` Գրիգոր Լուսավորչի 132-րդ հետնորդին: Տարեդարձը եկեղեցին ու պետությունը նշում են միասին: Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական մաղթանքից առաջ` եկեղեցականներն ամփոփում են Նորին Սրբության անցած ճանապարհը: Հենց նրա գահակալության տարիներին դպրոցներում սկսեց դասավանդվել Հայ եկեղեցու պատմությունը, ստեղծվեցին հայորդեաց տներն ու երիտասարդական միությունները: Առաջին անգամ հայ զինվորի կողքին կանգնեց նաեւ հայ հոգեւորականը: 

Եկեղեցական կառավարման համար վերջին տասնհինգ տարիները նույպես բացառիկ էին: 600-ամյա ընդմիջումից հետո Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանեցին Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը` մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին: Օծման 15-ամյակին նվիրված արարողության վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ քրիստոնյաներին ուղղեց իր հայրապետական մաղթանքը: Վեհափառ Հայրապետի մաղթանքն ուղղված է ոչ միայն հայաստանցիներին, այլ նաեւ ամբողջ աշխարհում ապրող մոտ 9 մլն. Հայ առաքելական հայորդիներին:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել