Բացառիկ ծնունդ` 12 տարվա անպտղությունից հետոArmnewsTV.am-ը գրում է.

12 տարվա անպտղությունից հետո Անուշն արդեն գիտի, թե ինչ է մայր լինելու բերկրանքը: Միանգամից երեք երեխայի մայր է դարձել: Ասում է` Դավիթը, Արեգն ու Արթուրը իր կյանքի ամենամեծ հրաշքներն են:  Հուզված, շփոթված ու երջանիկ: Այսպես է կինը բնութագրում իր ապրումները: Առավոտյան է ծննդաբերել, բայց արդեն մի քանի անգամ տեսակցել է երեխաներին: Փոքրիկները հիմա ինվազիվ բաժանմունքում են: Ծնվել են ժամկետից շուտ, նորմայից ցածր քաշով: 

Եռյակի ծնունդով այլևս չես զարմացնի, բայց մասնագետները այս դեպքը բացառիկ են համարում: Կինը հղիացել է արտամարմնային բեղմնավորումով, բայց ծննդաբերել է ինքնուրույն: Ծնունդն ընդունող բժիշկը վերհիշում է ծննդաբերության ընթացքն ու զարմանում: Մինչև հիվանդանոց են եկել պրոցեսն արդեն սկսված է եղել: Բացի այդ պտուղներից մեկը եղել է անհարմար դիրքով, սակայն կինը առանց դժվարությունների ու վիրահատական միջամտության շատ արագ ծննդաբերել է: 

Խնդիրների պատճառով Անուշն ինքնուրույն հղիանալ չէր կարող: Նրան մայրանալու հարցում օգնել է «Արագիլ» հիմնադրամը: Զույգը հիմնադրամի ուղեգրով եկել է մանկաբարձության հանրապետական կենտրոն, հետազոտություններից հետո բեղմնավորել են: Բեղմնավորված սաղմերից չորսը զույգի խնդրանքով սառեցվել է, հետագայում տեղադրելու համար: Բայց հիմա նորաթուխ ծնողները դեռ չեն որոշել դրանք կօգտագործեն, թե ոչ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել