Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկները սիմվոլներ են, ցանկացած իրական ազատամարտիկ, իրական մասնակից, իրոք, հաղթանակի սիմվոլ է, քանզի իր փոքրիշատե ներդրմամբ ու նվիրական գործունեությամբ մենք հասել ենք հաղթանակի՝ ձեռք բերելով հաղթանակած ժողովրդի ստատուս:

Այս ամենից ելնելով ուղղակի անթույլատրելի է, որ Ազատամարտիկ վեհ գաղափարի կրողներից ոմանք այդ կարգավիճակն օգտագործեն քաղաքական միավորներ հավաքելու ու իր մարտական ընկերների հաշվին: Ուղղակի անթույլատրելի է իջեցնել ազատամարտիկ հասկացության նշաձողը:

Մի բան էլ կա, որ շատ կարևոր է, ազատամարտիկն արդեն ոչ միայն գաղափար է կամ զգացողություն, այն նաև ինստիտուտ է, ու այն, որպես համակարգ, ինքնառեֆերենտ է, ուստի նման դրսևորումները հենց համակարգն ինքնին թույլ չի տա, որ լինեն շարունակական օրինակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել