Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել է, թե 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով Գյումրիում բնակարանների շինարարությունն արդեն կարելի է դադարեցնել:

Այսինքն՝ կառավարությունը վերջնականապես փակում է Գյումրիում նոր բնակարաններ կառուցելու ծրագիրը, ինչը նշանակում է, որ պետությունը, ըստ ամենայնի, համարում է, թե աղետի գոտին, տվյալ պարագայում՝ Գյումրին, գոնե շինարարության մասով աղետազերծ եղած ու վերականգնված է:

Սա այն դեպքում, Գյումրիում դեռ մեծ թիվ են կազմում տնակային ավանները, քարուքանդ տարածքները, որոնք սփռված են քաղաքի տարբեր հատվածներում, և որոնք երկրաշարժից 26 տարի անց էլ ճչում են աղետի ու չվերականգնված Գյումրու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել