Ինչու՞ է մի արհավիրքին փոխարինում նորը։ Պայքարում ենք ինչ-որ վատ բանի դեմ ու ստանում ենք նորը։ 
Սա պարզելու համար բացում ենք չորրորդ դասարանի շրջակա միջավայրի գիրքը. «Հնում մարդիկ չգիտեին բնության մեջ առկա անտեսանելի կապերի մասին ու վերացնում էին գիշատիչ կենդանիներին, որպեսզի պաշտպանեն օգտակարներին ու գեղեցիկներին։ Սակայն, վերացնելով աղվեսներին, շատացան կրծողները։ Գիտությունն օգնում է բացահայտել բնության մեջ առկա անտեսանելի կապերը»։

Սոցիալական կապերն էլ բացահայտելու համար կա գիտելիք։ Բայց գծայնությունն ու միքայլանի մտածելակերպը գերիշխում է։ «Կա վատ «բան», պայքարենք դրա դեմ ու լավ կլինի» բանաձևը քարանձավային է։ Մենք էլ ենք քարանձավային, քանի դեռ ապավինում ենք այս մոդելին ու չենք վստահում գիտելիքին։ Բարոյապաշտերից մինչև ակտիվիստներ, իշխանական պոպուլիզմից ու քաղաքական պայքարից մինչև դոնորական ծրագրեր՝ նույն միքայլանի քարանձավային մոդելն է գերիշխում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել