Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող և խիստ հեռանկարային համարվող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսական աճին, թողարկվող ապրանքների ու ծառայությունների մրցունակության և աշխատանքի արտադրողականության ավելացմանը, ամենաբարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը, երկրի վարկանիշի բարձրացմանը:

ՏՏ ոլորտը Հայաստանում ստեղծում է ՀՆԱ-ի 5%-ը, ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է օտարերկրյա խոշորածավալ ներդրումների համար:

ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող հայրենական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը և ընդլայնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել