Հին լուրերը նոր փաստերի հետ համադրելը հետաքրքիր է:
2004 թ. - ՄԲ-ի վարչապետ Տոնի Բլերը այցելում է Լիբիա, Կադաֆիի հետ հանդիպման: Թեպետ Կադաֆին հայտնի է իր ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքով և արտասահմանում տեռորիզմի ֆինանսավորմամբ, Բլերը գտնում է, որ «նրանց համատեղ ատելությունը Ալ-Քաիդայի, տեռորիզմի և էքստրեմիզմի հանդեպ» հիմք է գցել Լիբիայի հետ ընկերության՝ Մերձավոր Արևելքի, Բրիտանիայի և ընդհանրապես աշխարհի անվտանգության նպատակով:
2012 թ. - Հյուման Ռայթս Վուոթչ - Նոր փաստաթղթերը ցույց են տալի ԱՄՆ-ի Բրիտանիայի և այլ արևմտյան երկրների ու Լիբիայի խորը համագործակցության առկայությունը: Համագործակցությունը հիմնականում եղել է Կադաֆիի հակառակորդներին բռնի Լիբիա տեղափոխելու և կտտանքների ենթարկելու շուրջ:
Փաստորեն համադրելով ստանում ենք ամբողջական պատկերը, և եթե լուրը ճիշտ մատուցվեր, ապա 2004 թվականին պետք է գրվեր - Տոնի Բլերն ու Կադաֆին համագործակցում են համատեղ հակառակորդներին անօրինական բռնելու ու կտտանքների ենթարկելու շուրջ:

Հ.Գ.
Սա ոչ թե բարոյական լա-լաների համար եմ գրում, այլ Ադրբեջանի կամ ավելի ճիշտ Իլհամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել