Ժուկով-ժամանակով լինում է-չի լինում, մի հատ հանրույթ է լինում: Մի անգամ էս հանրույթը անտառի միջով միամիտ-միամիտ գնում է, մեկ էլ ի՜նչ տեսնի... Տեսնում է` դիմացից մի հակահանրույթ է գալիս, ու ամեն ինչից երևում է, որ հե՛չ-հե՛չ միամիտ չի էս հակահանրույթը: Էս հանրույթը մտածում է` էս անտերը մի լրագրող էլ չկա էս կողմերում, որ ինչ մտածում եմ էս հակահանրույթի մասին, ասեմ` միամիտ սիրտս հովանա, բա հիմա ինչ անեմ, ոնց անեմ, որ էս հակահանրույթը ինձ չտեսնի: 
Մտածում-մտածում է, հետո որոշում է «սունկ» ձևանալ: Հակահանրույթը հասնում է հանրույթին, ասում է` վա՞յ, սունկ: Մեկ էլ հակահանրույթի ներքին ձայնն ասում է` թունավոր է, ձեռ չտաս:
Հակահանրույթն էդպես էլ անում է: Շարունակում է իր ճամփան: Հանրույթն էլ միամիտ-միամիտ ասում է` փաստորեն, ես սունկ եմ, ես էլ կարծում էի` հանրույթ եմ:
Ու հեքիաթը պրծնում է էս ամենահետաքրքիր տեղում: Երեք խնձորի եղածն ի՞նչ է, էդ էլ չի ընկնում երկնքից: Այ, կյանքն էսպես անարդար է, բալիկներ ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել