Արդեն մի քանի օր ա՝ նորմալ ինտերնետ չունեմ, զարմանալու բան չկա, U-Com-ի հաճախորդ եմ... Բայց մեկ այլ բան զարմանալի ա, ավելի ճիշտ զարհուրելի: Էտ բոլոր օրերի համար U-Com-ը գանձում է ճիշտ այնքան գումար, որքան արժի աշխատող ինտերնետը: Նորմալ ա՞ դա։ Կարծում եմ՝ ոչ: Որոշեցի զանգել մի երկու խոսք ասել իրանց դրա վերաբերյալ, զանգեցի, միանում է ձայնագրություն, որի միջոցով դու տեղեկանում ես, որ իրանք ունեն խնդիրներ, և տարվում են աշխատանքներ: Չկա ներողություն պատճառած անհարմարությունների համար, չկա հնարավորություն խոսել օպերատորի հետ, չկա ոչ մի տեսակ հատուցում, ոչ ֆինանսական և ոչ էլ բարոյական: Քյարթու մոտեցում, ծիպա ձեռք չի տալիս՝ ձեր պրոբլեմն ա: Յախք արա, ոնց որ 2000 թվի Արմենթելը լինեք, որ սենց շարունակեք, նույն ապագան եք ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել