Փաստորեն մենք «Մաքուր ջրին» փող ենք տալիս, որ իրանք մեզ մա՜քուր ցեխաջուր տան։ Ես չգիտեմ քաղաքի որ մասի ծորակներից է նման ցեխաջուր գալիս, որովհետև Երևանի տարբեր մասերում՝ տարբեր որակի ջուր է, բայց ինչ վերաբերում է ջրի ապարատին, ապա դա պարզապես խայտառակություն է։ ի վերջո, մենք վճարում ենք, ընդ որում քիչ չենք վճարում, որովհետև ակնկալում ենք, որ ինչպես գովազդներում են մեզ համոզում՝ բյուրեղյա մաքրության թորած ջուր խմել, այն էլ դատելով այս տեսանյութից՝ շատ քիչ էր որակապես տարբերվում ծորակի ջրից։ Ծորակի ջրում  գոնե ժանգ չկա՝ ծանր մետաղներ են, բա «թորած» ջրի ժանգի շերտի անու՞նն ինչ դնես, եթե թորելուց հետո անգամ տենց նստվածք է գոյանում։ Սա անփութություն էլ չէ, այլ բառիս բուն իմաստով՝ խարդախություն։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել