Ո՞վ է փոխհատուցելու Բաղաբերդի ջրատարի պայթյունից տուժած բնակիչներինArmnewsTV․am-ը գրում է․

Կապանի Բաղաբերդ թաղամասում պայթած ջրատարը երկու ամիս անց այլևս չէր շահագործվելու: Քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի ունեցած ջրատարի պայթյունի մասին խոսելով` Կապանի քաղաքապետը նշեց, որ քաղաքի ջրատարների 100 տոկոսը վթարային է և արդեն մեկ տարի է` քաղաքում ջրաբաշխիչ ցանցի նորացման աշխատանքներ են կատարվում: Ջրատարը պայթել է բարձր ճնշման ու մաշվածության պատճառով: Պայթյունի հետևանքով հարակից բնակարանների պատուհաններն են փշրվել, բնակարանները լցվել հողով ջրով ու քարերով:

 Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշեց նաև, որ վթարից տուժած բնակարանների բնակիչները փողոցում չեն մնացել: Կապանի քաղաքապետը նշեց նաև, որ վթարի պատճառած վնասները հաշվելու համար քաղաքապետարանը հատուկ հանձնաժողով է ստեղծվել, իսկ վթարի վնասները հատուցելու է «Հայջրմուղկոյուղի»-ն:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել