Ռիժկովի արտահայտությունը, իրականում, լավ առիթ է մի քիչ մտածելու, թե ինչ բառդակ ա տիրում Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում էս 26-27 տարի է։ 
«Միացում» լոզունգի տակ դուրս եկանք պայքարի ու հռչակեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Պայքարում ենք ԼՂՀ ինքնորոշման համար, բայց բանակցություններից չգիտես խի հեռացրեցինք Ղարաբաղի ներկայացուցչին։
Ինքներս չենք ճանաչել ԼՂՀ-ն, բայց կողմ ենք դրա ճանաչմանն ուրիշների կողմից։
Բանակցում ենք տարածքի վերադարձ նախատեսող Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ Ստեփանակերտը չի թույլ տալիս դա առնվազն մինչև Շահումյանի ու Գետաշենի դեոկուպացիա։
Ուզում ենք մտնենք ԵՏՄ Ղարաբաղով-բանով, բայց Ղարաբաղը մեր համար ինչ տարածք է` ինչ սահմաններով, չենք որոշել:
Ֆինանսավորում ենք ԼՂՀ-ն մեր պետբյուջեից տարեկան 100 մլն դոլարի չափով, բայց Երևանից Ստեփանակերտ զանգում ենք ռոումինգով:

Սա, իհարկե, պետական մակարդակում տիրող վիճակի մասին է: Շարքային հայի համար ԼՂՀ-ն ներկա տարածքով Հայաստանի անբաժան մասն է, բայց պետական դիրքորոշումն էդ պատկերացման հետ, արի ու տես, չի բռնում: Ղրիմի դեպքում էդ ամենը չկա: Մոսկվայի դիրքորոշումը հստակ է. Ղրիմը մերն ա, Պերեկոպից մինչև Սևաստոպոլ, ոչ անկախ ա, ոչ կիսանկախ, ոչ էլ տարածքների մասին բանակցելու ունենք: Այ սա է Ղրիմի ու Ղարաբաղի տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել