Սիրողական գյուտարար Քոլին Ֆուրզն իր հեծանիվի ռետինի անիվները փոխարինել է սառույցից պատրաստված անիվներով, որոնք վարելու համար ձեզնից մեծ համարձակություն կպահանջվի։ Սառցե անիվները պատրաստելուց հետո նա դրանք փորձարկել է սառույցի ու չոր ճանապարհների վրա։

Սովորական հեծանիվով հնարավոր չէր լինի սառույցի վրա վարել, իսկ Ֆրոզն իր սառցե անիվներով հեշտությամբ առաջ է սլանում։

Ինչևէ, չոր ասֆալտի վրա սառցե անիվները փորձարկելիս նրա սպասումներն այնքան էլ չարդարացան։

Նա նաև նարնջի հյութից ստացված սառույցից անիվներ է փորձարկել... Իսկ ինչո՞ւ չփորձել։

Ֆուզն իր խենթ գյուտերի տեսանյութերը սկսեց տեղադրել YouTube կայքում որպես հոբբի, սակայն շուտով նա իր տեղադրած տեսանյութերի շնորհիվ սկսեց գումար վաստակել։ Նախկին ջրմուղագործն այսօր գումար է վաստակում՝ ամեն օր ինչ-որ նոր «գյուտի» մասին տեսանյութ տեղադրելով յութուբյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել