Կյանքը դրականորեն փոխող 10 տիեզերական ճշմարտություն ԼԱՅՖ
Կարևոր չէ՝ կյանքի որ փուլում ես կամ ինչ սխալներ ես գործել անցյալում, այս տիեզերական ճշմարտությունները վերաբերում են յուրաքանչյուրին, այնպես որ կարդա, օգտագործիր ու տես, թե ինչպես են քո կյանքում հրաշքներ պատահում։

1. Այն ամենն, ինչին ուզում ես հասնել, սկսվում է մտքից, այնպես որ ինքդ քեզ ժամանակ ու տարածություն տուր մտածելու, երազելու, պատկերացնելու համար և երևակայությունդ օգտագործիր կյանքիդ լավագույն սցենարը ստեղծելու համար։ Ազատվիր անցյալում քեզ հետ պատահածի մասին ռեալիստական ու տրամաբանական մտքերից։ Մտքերը կենդանի, շնչող ու կրեատիվ էներգիայից են ստեղծված, որոնք ամեն բան հնարավոր են դարձնում, այնպես որ իմաստուն մտածիր։

2. Չկա այնպիսի մի մեծ երազանք, որին հնարավոր չլինի հասնել։

Ամեն բանի հնարավոր է հասնել,  դա լինի հսկայական առանձնատանն ապրելը, թե անձնական կղզի ձեռք բերելը։ Երբ հավատում ես, ջանքերդ կենտրոնացնում ես երազանքիդ հասնելու համար, առաջ ես քայլում ոգեշնված ու կանգ չես առնում դժվարությունների առաջ, որովհետև լավագույն բաներին հասնելու համար անհրաժեշտ է անցնել ճանապարհը։

3. Քեզ նվեր է տրվել, ու այն օգտագործելու ու մյուսների հետ կիսելու համար է։

Օգտագործիր այն, նվիրիր։ Ինչ էլ անես դրա հետ, միայն թե երբեք չվատնես։ Կյանքը չափազանց արժեքավոր է, որ երգդ չերգված մնա, գիրքդ չգրվի, և/կամ երազանքդ անկատար մնա։ Դադարիր հարցնել՝ արդյո՞ք բավարար լավն ես, յուրահատուկ ես, տաղանդավոր ես դա անելու համար։ Այո՛, դու բավարար լավն ես, յուրահատուկ ու տաղանդավոր ես, այնպես որ՝ առաջ։

4. Դու ծնվել ես ծաղկելու համար, և դա նշանակում է հրաշալի բաներ անել ու վայելել կյանքը։ Իրականում կյանքի իմաստը հենց դրանում է կայանում։ Այնպես որ դադարիր կասկածի տակ առնել քո արժեքավոր լինելու փաստը։ Թող այն պատմությունները, որ շարունակ պատմում ես ինքդ քեզ այն մասին, թե ինչու, ինչպես, երբ կկարողանաս այս կամ այն բանն անել ու պարզապես արա՛ դա արդեն։

5. Կարևոր չէ կյանքի, որ փուլում ես, միշտ էլ կարող ես արդարացում գտնել սպասելու համար։ 

Մի՛ արա դա։ Հնարավոր է, որ ցանկանում ես սպասել մինչև ավելի շատ գումար կունենաս, փորձ, ժամանակ, քաջություն կամ, երբ ավելի իմաստուն, առողջ կլինես և/կամ մտավոր առումով պատրաստ կլինես դրան։ Ճշմարտությունն այն  է, որ «կատարյալ պահ» գոյություն չունի ոչ մի բանի համար։ 
Կյանքն ամեն օր փոխվում է ու քանի դեռ դու արադարացումներ ես գտնում սպասելու համար, դու երբեք չես սկսի։ Ինքդ քեզ լավություն արա ու սկսիր այսօրվանից։

6. Փոքրիկ քայլերը ոգեշնչման հսկայական աղբյուրի են վերափոխվում, որոնք նոր հնարավորությունների դռներ են բացում, որոնց, դու երբեք չէիր էլ կարծի, որ հնարավոր է հասնել։

Մեր աշխարհը բարդ, անտեսանելի թվացող ցանցից է կառուցված, որը կապակցում է բոլոր հրաշալի հնարավորությունները։ Դու պետք է պարզապես առաջին քայլն անես ու հետևես այդ ցանցին քո ոգեշնչման միջոցով։ Մեկ հասարակ զանգը, էլեկտրոնային նամակը, համացանցային որոնումը, մեկ սուրճի բաժակի շուրջ հանդիպումը կարող է այնպիսի դռներ բացել, որոնք չէիր էլ կարող երբևէ պատկերացնել։ Այնպես որ երբեք մի վախեցիր, որ քայլերդ փոքրիկ են։ Նույնիսկ ամենափոքրիկ քայլը բավարար է մեծ առաջընթացի համար, որ դու պատկերացնել անգամ  չես կարող։

7. Քո ինտուիցիան քո ներքին GPS-ն է, և երբ դու ուշադրություն դարձնես դրան, այն քեզ կառաջնորդի քո ճանապարհով գրեթե առանց ջանքերի։ Գաղտնի՞քը. արա այն, ինչ գիտես, որ հաճելի, ճիշտ ու կատարյալ է քեզ համար։

8. Պարտադիր չէ այս պահին իմանալ «ինչպես», «երբ» կամ «ինչու»։ Պարզապես վստահիր, որ կիմանաս քայլերը, երբ ճիշտ ժամանակը գա ու պարզապես կապշես, թե ինչպես են այն ռեսուրսները, ժամանակը, գումարը և կապերը, որոնց կարիքը կունենաս, հայտնվում քո առջև։

9. Հրաշքներն իրական են, իրական են նաև երազանքներդ։ Հավատա դրանց, վստահիր ու հավատք ունեցիր, որ դրանք կիրականանան նույնիսկ այն ժամանակ, երբ չես տեսնում դրանց ֆիզիկական նշանները։

10. Հավատքը հնարավորություն է տալիս, որ «ցանցը» հայտնվի աչքերիդ առջև։ Ապշեցուցիչ է, թե ինչ կարող են անել դրական սպասումները։ Պարզապես փորձիր, վսահիր ու արա դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել