Երազգավորսում հորթակեր գայլերի որս էArmnewsTV.am-ը գրում է.

Գայլերը հորթի վրա հարձակվել էին Երազգավորս գյուղի մոտակա դաշտում: Մինչև գյուղի որսորդները տեղ կհասնեին, երազգավորսցի Խաչոյի հորթը գայլերին ընթրիք էր դարձել: Գիշատիչներից երկուսին հաջողվել էր կրակել: Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչներն ահազանգում են, որ գայլերի ակտիվությունն այս տարի աննախադեպ է: Ոհմակներով նույնիսկ գյուղ են մտնում:

Գիշերվա գայլաորսից հետո գյուղի որսորդներն առանց փամփուշտի են մնացել: Նրանք բողոքում են, թե գայլերի դեմ պայքարում պետությունն իրենց չի աջակցում, սպանված գայլերի համար եւս դրամական պարգեւատրում չեն ստանում, անգամ զենք չեն տրամադրում: Երազգաորսիցները գայլերին վնասազերծելու հարցում եւս մեկ դժվարություն ունեն: Գյուղը սահմանամերձ է, իսկ հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող գյուղի ցանքատարածություններում կրակել չի կարելի:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել