«Instagram»-ի օգտատերերից մեկը իր էջում տեղադրել է մի 13-ամյա աղջկա ոտքի լուսանկարը, ում մի ամիս առաջ օձ էր խայթել։ Ինչպես պարզ դարձավ, վերջույթի նեկրոզը (մեռուկ) պայմանավորված էր սխալ բուժմամբ։
Տուժած երեխային անհապաղ հիվանդանոց չեն տեղափոխել։ Նրան մի ամիս շարունակ բուժել են ժողովրդական միջոցներով։ Աղջկա հարազատները դիմել են Վենեսուելայի բուժհաստատություններից մեկի բժիշկներին միայն այն ժամանակ, երբ աղջկա ոտքը սևացել է և սկսել է փտել։ Աղջկա սևացած ու նեխած ոտքը հետազոտած բժիշկները սարսափելի ախտորոշում տվեցին. ռաբդոմիոլիզ՝ ախտաբանական համախտանիշ, որը բնորոշվում է մկանային հյուսվածքների բջիջների քայքայմամբ։
Թեպետ բժիշկները հակաբիոտիկային բուժում են նշանակել, 13-ամյա աղջկա վիճակը գնալով վատանում է։ Բրիտանացի բժիշկ Արուն Գոշը, ով նայել է աղջկա ախտահարված ոտքի նկարը, ասել է, որ աղջիկը կարող է մահանալ օձի թույնից, և նրան փրկելու միակ միջոցը ախտահարված ստորին վերջույթի անդամահատումն է։ Բժիշկն իր խոսքում նշել է.
«Խայթոցից հետո աղջկան փորձել են փրկել վերքի ախտահարումից, սակայն ոչ թունավորումից։ Ներկայումս նա հակաբիոտիկներ է ընդունում, սակայն դրանք օձի թույնի թունավորումից չեն կարող ազատել աղջկան։ Այդ թունավորումը կաթվածահար է անում նյարդերը և արյան լերդացման հանգեցնում։ Սխալ բուժման դեպքում ռաբդոմիոլիզը կարող է վնասել երիկամներին։ Եթե զարկերակային ճնշումն էլ ցածր լինի, հիվանդի մոտ կարող է երիկամային անբավարարություն առաջանալ, և նա կարող է անգամ մահանալ։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել ոտքի ստորին մասի փտախտ, և նեկրոզն աստիճանաբար տարածվում է դեպի վեր։ Բացի այդ, պարզ երևում է, որ մյուս ոտքը ևս տուժել է նեկրոզից։ Ուշադրություն դարձրեք աղջկա մյուս ոտքին. այն ասես մաշված լինի։ Եթե ախտահարված ոտքը չհատվի, աղջկան հազիվ թե հաջողվի փրկել»։
Ցավոք, եթե անգամ անդամահատությունը կատարվի, երաշխավորված չէ, որ վիրահատությունից հետո աղջիկը կփրկվի։