Ասում են՝ ԻՊ-ի բջիջները ֆինանսավորում են իսրայելցի տասնյակ արաբների և բեդուինների հանգիստը Թուրքիայի տարածքում: Ըստ մի շարք աղբյուրների՝ ահաբեկչական կազմակերպությունը վճարում է նրանց ավիատոմսերի համար, տեղավորում թուրքական լավագույն հյուրանոցներում: Հանգստի ընթացքում ԻՊ-ի գործակալներն իրենց հովանավորյալներին առաջարկում են ռազմական պատրաստություն անցնել Սիրիայի տարածքում գործող կառույցի ռազմաբազաներում:
Ինչ խոսք, Իսրայելի քաղաքացիների նկատմամբ նման առանձնահատուկ վերաբերմունքն իր ուրույն հիմնավորումն ունի: Եթե իսլամականներին հաջողվի ռազմական տեսանկյունից լավ պատրաստված բջիջներ ստեղծել Հրեական պետության տարածքում, ավելին՝ նաև գոնե մեկ հաջողված ահաբեկչական գործողություն իրականացնել, դա էականորեն ավելի կբարձրացնի կառույցի հեղինակությունը ողջ մուսուլմանական աշխարհում՝ հաշվի առնելով մահմեդականների ընդգծված բացասական վերաբերմունքը «սիոնիստական կազմավորման» նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել