Քանդակագործությունն արվեստի ամենաբարդ ճյուղերից է անգամ իր ամենապարզ դրսևորումներում։ Պատկերացրե՛ք, թե որքան ավելի բարդ է միկրոքանդակագործությունը։ Միկրոքանդակները մանրակերտ քանդակներ են, որոնք հաճախ կարող են աննկատ մնալ անզեն աչքի համար։ Նկարիչ-քանդակագործ Վիլլարդ Վիգանը սիրում է բարդություններ հաղթահարել։ Թերևս հենց այդ պատճառով էլ նա ընտրել է քանդակագործության այս ճյուղը։ Նրա կերտած քանդակներն այնքան փոքր են, որ դրանք անգամ կարելու ասեղի անցքի մեջ և քորոցի վրա են տեղավորվում։ 

Քանդակագործը մանրադիտակ է օգտագործում իր քանդակները վերջնական տեսքի բերելու համար։ 

Որպեսզի ձեռքը հանկարծ չդողա այս փոքրիկ քանդակները ստեղծելիս, Վիգանը մի քանի րոպեով պահում է շունչը։ 

Վիգանն ինքն է պատրաստում իր գործիքները։ Գործիքներից մեկը պատրաստելու համար նա գնդասեղին ամրացրել է ադամանդի հյուլե։

Քանդակներին համապատասխան կառուցվածքը տալուց հետո նա ամբողջացնում է իր ստեղծագործությունները՝ ներկելով դրանք տարբեր գույներով։ Վրձնին փոխարինում է ճանճի մազմզուկը, բնականաբար արդեն սատկած ճանճի։   

Այս մանրակերտ քանդակներից ընդամենը մեկը կերտելու համար կարող է մինչև 8 շաբաթ պահանջվել։ 

Անգամ քանդակն ավարտուն տեսքի բերելուց հետո քանդակագործը պետք է մեծ զգուշություն ցուցաբերի և շատ մեղմ շնչի, քանի որ հակառակ դեպքում կարող է ավիրել իր ստեղծագործությունը  իր իսկ շնչառությամբ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել