1. Տղաներ, երբ փողոցում քայլում եք ձեր ընտրյալի հետ, պետք չէ ուրիշ աղջիկներին նայել: Դա շա՜տ է նեղացնում մեզ: Ամբողջովին նվիրվեք ձեր ընկերուհուն:

2. Մի՛ փորձեք ցուցադրել ձեր մեքենան: Հիմա այն ժամանակաշրջանն է, որ պետք է զարմացնեք ձեր ինտելեկտով, ոչ թե ձեր մեքենայով: Մի՞թե այլևս առաջարկելու բան չունեք:

3. Եթե զգում եք, որ նրան կորցնում եք, բնական ձգտում է առաջանում նրան հետապնդելու, ավելի շատ կոմպլիմենտներ և նվերներ անելու: Բայց դա սխալ է, մի՛ հետապնդեք նրան: Արեք հակառակը. սկսեք շփվել ուրիշ աղջիկների հետ, ուղղեք ձեր էներգիան այլ բաների վրա, և նա կվերադառնա: Հավատացե՛ք, շատ արդյունավետ խորհուրդ է:

4. Մի՛ փորձեք սրամիտ թվալ կամ սուր հումորներ անել, եթե իրականում դա ձեզ մոտ չի ստացվում: Դուք այդ ժամանակ շատ ծիծաղելի եք թվում, և ձեր զրուցակիցն էլ իրավիճակը փրկելու համար է ձեզ ժպտում: Զերծ մնացեք արհեստական պահվածքից:

5.Գլուխ մի գովեք՝ ասելով.«Բա գիտե՞ս, էսքան ժամանակ մենակ քո հետևից եմ սենց ընգել»: Դա էլ գիտենք, տղաներ ջան:

6. Սպառնալիքներով ոչ մի բանի չեք հասնի, մի ասեք. «Եթե իմը չեղար, ուրիշինը չես լինելու»: Հավատացե՛ք, այդ մոդայիկ արտահայտության ժամանակը վաղուց անցել է:

7. Մի՛ վազեք հարուստ պապայի աղջիկների հետևից, որ հետագայում էլ չդառնաք «պոդկոբլուչնիկ»:

8. Չափազանց շուտ ամբողջովին մի՛ նվիրվեք. գրեթե միշտ տղաներն են առաջինը սիրահարվում: Եթե դուք նրան ասում եք, որ սիրում եք իրեն և ուզում եք հավերժ նրա հետ լինել, ապա սխալ եք գործում: Աղջիկները սիրում են, երբ դուք իրենցն եք լինում միայն 90 %- ով, այլ ոչ թե 100 %-ով:

Կեզրափակենք երևի թե ամենակարևոր խորհրդով. մի՛ կորցրեք ձեր եսը: Ամենագրավիչ մարդիկ այն մարդիկ են, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում իրենք իրենց: Սիրեք և սիրվեք, սիրեք արժանիքների և հոգու մաքրության համար: Մի կարևորեք ուրիշ ոչինչ:

Ահա և վերջ. Հուսով եմ չեմ նեղացրել ոչ մեկին, քանի որ նման միտում չեմ ունեցել: Հարգանքներով՝ Լաուրա Սողոմոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել