Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

Պատճառ №6. ընտանիքը մեքենա է գնել  

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Այո, մեզնից շատերն ամուսնությունից առաջ էլ են մեքենա վարել, սակայն եթե նախկինում Դուք ավելի շատ ոտքով էիք գնում այս կամ այն տեղը, հիմա ավելի ու ավելի հազվադեպ եք հայտնվում հետիոտնի կարգավիճակում։ Ձեր կյանքը նստակյաց է դարձել։ Ավելի քիչ եք քայլում ու համապատասխանաբար ավելի քիչ էներգիա եք ծախսում։

Ի՞նչ անել

Ժամանակ առ ժամանակ օգտվե՛ք հասարակական տրանսպորտից։ Այդ դեպքում գոնե մինչև կանգառ ստիպված կլինեք ոտքով հասնել։ Հնարավորության դեպքում մի քանի կանգառ ավելի շո՛ւտ իջեք։ Դա քայլելու լրացուցիչ հնարավորություն է։ Եթե բարձրահարկ շենքի բարձր հարկում եք բնակվում կամ աշխատում, փորձե՛ք գոնե մեկ-մեկ առանց վերելակի բարձրանալ-իջնել։ Եվ վերջապես, սկսե՛ք մարմնամարզությամբ զբաղվել, եթե նախկինում դա չէիք անում։ Հաճախե՛ք մարզասրահներ կամ տանն առավոտյան մարզա՛նք արեք։

Պատճառ №7. ֆիթնեսին փոխարինելու են եկել տնային գործերը

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Նախկինում Դուք ժամեր շարունակ զբաղվում էիք աերոբիկայով ու պարով, իսկ հիմա ինքներդ Ձեզ ասում եք. «Ավելի լավ է տան մաքրման աշխատանքներով զբաղվեմ. դա ևս էներիգիա է տանում»։ Այո՛, տնային գործերով զբաղվելիս Դուք որոշակի էներգիա եք ծախսում, սակայն ոչ այնքան մեծ էներգիա, որքան սպորտով զբաղվելիս։ 70 կգ քաշով կինը կես ժամ ձեռքով լվացք անելու, արդուկելու կամ ճաշ պատրաստելու համար ծախսում է միջինում 70-80 կկալ։  Նույն ժամանակահատվածում աերոբիկայով զբաղվելու դեպքում նույն քաշով կինը կորցնում է մոտավորապես 270 կկալ, իսկ ուժային մարզումների դեպքում՝ 180 կկալ։  

Ի՞նչ անել

Ամուսնու հետ միասին զբաղվե՛ք ֆիթնեսով։ Փնտրե՛ք այնպիսի զբաղմունքներ, որոնք երկուսիդ էլ հետաքրքիր կլինեն և թույլ կտան չբաժանվել մարզումների ընթացքում (յոգա, թենիս, վոլեյբոլ և այլն)։  

Պատճառ №8. Դուք երեխա եք ունեցել

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Երեխա ունենալուց հետո կինը սվրբ. առնվազն երկու տարի մնում է տանը երեխային խնամելու համար։ Բժիշկ Ելենա Տիխոմիրովան նշել է, որ հաճախ կինը գիրանում է ոչ թե հորմոնալ փոփոխությունների, այլ չափազանց շատ ժամանակ չորս պատի մեջ անցկացնելու պատճառով։ Երբ մարդամեջ դուրս չես գալիս, փայլուն արտաքին տեսք ունենալու դրդապատճառը կարճ ժամանակում մարում է։ Բացի այդ, երեխայի կյանքի առաջին տարում երիտասարդ մայրիկը  գիշերները լավ չի քնում, ինչի հետևանքով նրա օրգանիզմում բարձրանում է քաղցի հորմոնի՝ գրելինի մակարդակը։ Քաղցը բավարարելը շատ հեշտ է, եթե ողջ ժամանակդ անցկացնում ես խոհանոցում։ Գիրանալու մեկ այլ պատճառ էլ կա։ Մայրիկը հաճախ ուտում է այն կերակուրը, որը երեխան կիսատ է թողել, որպեսզի դեն չգցի այն։

Ի՞նչ անել

Երեխայի խնամքն ամբողջովին Ձեզ վրա մի՛ վերցրեք։ Երեխայի խնամքի հետ կապված հոգսերը կիսե՛ք ամուսնու հետ։ Որոշ տղամարդիկ կարծում են, թե իրենք պետք է միայն ֆինանսապես ապահովեն ընտանիքին։ Եթե Ձեր ամուսինն էլ է այդպիսին, փոխե՛ք նրա պատկերացումները հայրական պարտականությունների մասին։ Եթե երեխան գիշերները լացում է, խնդրե՛ք ամուսնուն, որ գոնե երբեմն նա մոտենա օրորոցին ու հանգստացնի երեխային։ Ծրագրե՛ք Ձեր հաջորդ օրը։ Նախապես տեղեկացրեք ամուսնուն, որ ընկերուհիների հետ մարզասրահ կամ մայրիկի հետ սրճարան եք գնալու։ Մի՛ կերեք երեխայի կիսատ ուտելիքը, եթե սնվելու ցանկություն չունեք։ Եթե չուտեիք դա, աղբը կնետեիք։ Հիշե՛ք, որ Ձեր որովայնը աղբանոց չէ։

 

Պատճառ №9. Տանը հայտնվել են նոր կալորիական սննդամթերքներ 

почему толстеют в браке, причины по которым толстеют в браке

Մեկի տանը ամուսնությունից հետո է սառնարանը հատկապես լիքը լինում  սննդարար մթերքներով, մյուսի տանը՝ երեխայի ծննդից հետո։ Եթե ամուսինը սիրում է յուղոտ պանիր ու ապխտած երշիկ, Դուք էլ  սկսում օգտվել դրանցից։ Նույն կերպ, եթե երեխան անուշեղենի սիրահար է, Դուք էլ չեք կարողանում դիմադրել գայթակղությանը ու համտեսում եք նրա սիրելի քաղցրեղենից։

Ի՞նչ անել

Պետք է փորձեք խորը պահել գայթակղիչ մթերքները։ Կոնֆետները դրե՛ք դարակներում, երշիկն ու պանիրը՝ սառնարանի խորքերում։ Եթե դրանք Ձեր աչքից հեռու լինեն, Դուք այդքան հաճախ չեք օգտվի դրանցից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել