Մարդիկ կան, որոնց որ թվում է, թե իրենք այնքան շատ «ՀԱՅ» են, որ հայ լինելու և հայրենասեր լինելու լիմիտն արդեն լրացրել են լրիվ, և բացարձակապես ոչ մի բան չի խանգարում, որ մի քիչ էլ կողքից Պարագվայական Կաթոլիկ լինեն կամ մտնեն Բուդդիզմի եսիմ որ ճյուղի մեջ... Դառնան յոգ, չգիտեմ ինչ...: (այնպես որ` խոսքս միայն Հելոուինի մասին չի):
Այդ բոլորը` Ադրբեջանական մուղամ-ռաբիզ լսելուն, ռաբիզ-քյարթ երկարաճկույթաեղունգ լինելուն հավասարազոր մի բան են: Բացարձակապես տարբերություն չկա քաղքենիացած, օտարացած Հելոուինիստի կամ Վալենտինիստի և թուրքական լսող գեղջուկի մեջ: Երկուսն էլ «Մերը չեն», եթե չասեմ, որ երկուսն էլ ապազգային են:
Հայ լինելու մեջ գագաթնակետ չկա, լիմիտ չկա, որը սահմանելով կարողանանք մեզ թույլ տալ մի փոքր էլ պարսիկ լինել, արաբ կամ թաթար-մոնղոլ...:

Հայրենասեր լինելն ինձ համար անդադար մի գործնթաց է: Դա տիտղոս չէ, այլ գործունեություն, որը որ պետք է անընդհատ լինի` գնա առաջ, աճի և զարգանա: Այդ գործընթացը միայն այն ժամանակ է կարող կանգնել, երբ մարդը մեռնում է հանուն իր հայրենիքի միայն: Իսկ մինչ այդ` մարդը դեռ պետք է անելիքներ անի իր երկրի համար: 
Հայրենասիրության մասին խոսելն էլ ինձ համար ամոթ է...: Դրա մասին խոսել պետք չի, դա պետք է գործ լինի և գործով երևա: Մարդն ինքն իր մասին չպիտի ասի «հայրենասեր եմ», այլ պետք է գործունեություն անի, և կողքինները տեսնեն և ասեն՝ «հայրենասեր է»:
Այսօր այդ հայրենասիրությունը մեծամասամբ ապացուցվում է քրֆելու տեսքով:
Քրֆում են Պետական մի քանի այրերի, քրֆում մի քանի իրենց իմացածով վատ հոգևորականների և դրանով ապացուցում իրենց սրտացավությունը երկրի, պետության և եկեղեցու հանդեպ...: Այդքանից հետո հանգնում են իրենց դիմակները և` հա՜յդե... Հելոուին նշելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել