ԲՀԿ-ի ինտելեկտուալ պոտենցիալը Վահան Բաբայա՞նն է. քոռանամ ես: Երեկ ալիքների վրայով անցնելուց աչքովս ընգավ մի թոք շոու, որտեղ Ստեփան Սաֆարյան քիֆս էլ կար, ու ստիպված մի քանի րոպե մնացի էդ չալիքի վրա: 
Ստյոպի հետ «բանավիճում» էր Վահան Բաբայանը: Լրիվ հելոուին էր կամ Ռոբերտ Քոչարյանի ասած՝ սլոն ի մոսկան: Բաբայանը բանավիճում է Սաֆարյանի հետ. ախր սա քաղաքակրթական նոնսենս ա, ինտելեկտի բռնաբարություն: Էդ ոնց որ ես բանավիճեմ Թոնի Բլեերի հետ կամ Անի Զախարյանը բանավիճի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: 
Ախր ինձ տգիտությունը չի զարմացնում է, այլ ինքնավստահ տգիտությունը: Սա արդեն դիագնոզ ա: 
Ինձ նաև զարմացնում ա Ստեփան Սաֆարյան ջանս, ա՛յ Ստյոպ ջան, ա՛յ քիֆս, դու գոնե չե՞ս հասկանում դու ով ես, քո կլասը, մտածելու քո խորությունը, քո դերը, էս ի՞նչ ես անում, էս ու՞մ հետ ես դուրս եկել լեզու թափում: Անուսության էդքան փոշի որ նստեց վրեդ, ոնց ես մաքրելու՞: Էէէհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել