Այդպես էլ այս աշխարհի վրա Հայերը մնացին միամիտ և մանկամիտ ինքնագիտակցությամբ, դա դարձել է պաշտպանմունք, որից ոչ մի ձևի չեն կարողանում հրաժարվել, անգամ դարերով հալածանքներն ու կոտորածները չստիպեցին Հայերիս, որպեսզի հասկանանք, թե որն է մեր դժբախտությունների հիմնական պատճառը: Տեր Աստված, ինչքան լավ կլիներ, որ այդպես հավատարիմ լինեին մեր անարատ կրոնին, որ սուրբ գրքում պարզ գրված է, սուր բարձրացնողը սրով էլ կընկնի, և այդպես էլ չտեսանք, որ մեր սրից ներքին թշնամին ընկներ, հազիվ գլուխներս խոնարհ հարսի պես դրեցինք թե թուրքերի և թե ներքին թուրքերի յաթաղանի տակ: Ինչո՞վ էինք զբաղված, երբ Աստված բոլորին խելք էր բաժանում, դե իհարկե օտարներին լավ ծառա լինելով՝ դա դարձավ մեր միակ ու ճշմարիտ ապրելակերպը՝ օտարների ջրաղացին ջուր լցելով, փոխարենը թողնելով մերն անմշակ: Մարդ եղեք, մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել