Մտածում էի՝ ի՞նչ գործ ունի Ռիժկովը Հայաստանի Ազգային հերոսների ցուցակում, եթե մինչև հիմա նրա համար ակնհայտ չէ Ղարաբաղի հայկական լինելը: Մեր Ազգային հերոսների շարքում նաև արցախյան ազատամարտի նահատակներ են, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել, զոհաբերել են՝ հանուն Արցախի հայկականության, հանուն հայրենիքի, ու ես այս մարդկանց հիշատակի առաջ ինձ մեղավոր եմ զգում, որ կարգավիճակով նրանց հավասարեցված մարդը՝ Հայաստանի մեկ այլ Ազգային հերոս, կասկածի տակ է դնում Ղարաբաղի հայկականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել