Հերթական երեկոյան զբոսանքս մայրաքաղաքի փողոցներով այսօր մեծ ցավ պատճառեց ինձ: Ականատես լինելով հելոուինի երիտասարդական բազմամարդ տոնախմբումներին` հասկացա, թե ինչ արժեքային դեգրադացում է ապրում մեր հասարակությունը: Տեսնես գիտե՞ն բոլոր այդ դիմակավորվածները, թե ինչ է թաքնված այդ հաճելի թվացող տոնի քողի տակ, տեսնես հասկանու՞մ են, թե խաղի և տոնախմբության անվան տակ ինչ դիվային ուժերի են պաշտում: Սա մեծ բիզնես է, լավ ծրագրված խաղ, որ մեր երիտասարդության համար հղի է անդառնալի հետևանքներով, ժամանց, որ հոգեկործան է: Հեռու վանեցեք ձեզանից այդ չարը և մի թողեք, որ այն իր բույնը հյուսի ձեր հոգում: 
Վաղն առավոտը կրկին կբացվի թե արդարների և թե մեղավորների վրա, սակայն հարց է, թե արդյո՞ք կկարողանանք փաստել մեր էությամբ, որ սիրում ենք Աստծուն և արժանի ենք Նրա որդիները կոչվելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել