Tert.am-ը գրում է.

«Վնուկովո» օդանավակայանի ձնահավաք մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոն, ով մեղադրվում է Total-ի ղեկավարի մահվան պատճառ դարձած օդանավի վթարում ներգրավվածության մեջ, հրաժարվել է ցուցմունք տալ: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

«Այնքան ժամանակ, մինչ նա բուժզննում չանցնի, իմ պաշտպանյալը ցուցմունք չի տալու: Միջադեպից հետո նա ցավեր ունի կողոսկրերի և մեջքի շրջանում», - հայտնել է Կարաբանովը:

Նրա խոսքով՝ Մարտինենկոն իր մեղքը չի ընդունում: ՌԴ Քննչական կոմիտեն Մարտինենկոյին մեղադրանք է ներկայացրել հոկտեմբերի 31-ին` երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդանավի գործարկման համար, որի հետևանքով անփութության պատճառով երկու և ավելի անձանց մահ է տեղի ունեցել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել