Հերթական բարոյապաշտական վայնասունը, բայց այս անգամ հետաքրքիր ֆոնի վրա։ Ուրեմն մի կողմից ցանկանում են, որ աշխատող հղիների նպաստի տրման մեխանիզմը չփոխվի, բայց մյուս կողմից ճիշտ չեն համարում, որ այդ նպաստը ստանում է իրենց դուր չեկած հղին։ 
Միշտ պնդել եմ ու էլի եմ ասելու, այս երկիրը միշտ կդոփի տեղում, քանի դեռ հավասարությունը ոչ թե բոլորի համար ենք պահանջում, արդարությունը ոչ թե բոլորի համար ենք պահանջում, այլ շարժվում ենք բարոյապաշտական ու միֆական պրոլետարիատի հոգեբանությամբ։ Գիծ ենք գծում, թե օրենքն ում համար գործի, իսկ ում համար՝ ո՞չ։

ՀԳ
Ազատություն չռադիոյով հերթական լուրը լսեցի Փիրուզի (ֆինանսական հաշտարարի) մասին։ Ու այնպես էլ մի շեշտում էին «նախկին ֆինանսների նախարարի կնոջ» հանգամանքը։ Փիրուզը մինչև Դավիթի կինը դառնալը արդեն իր կարիերան անում էր։ Աշխատող պրոֆեսիոնալ կին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել