Երթևեկությունը կարգավորող կամերաները մեծ մասամբ դրական ազդեցություն ունեցան երթևեկության հսկողության ու կարգավորման գործում, չնայած դեռևս արտոնյալները մնում են արտոնյալ, բայդ դե էն խզբզանքները, որոնք արտոնյալ էլ չէին ու չեն, գոնե ինչ-որ տեղ դարձան կարգապահ:

Ասելիքս ինչ ա. մի քանի կամերաներով ծածկեք նաև Երիտասարդական մետրոյի Աբովյան-Իսահակյան խաչմերուկը. տաքսիստները հերիք չի երեք շարքն էլ զբաղեցնում են, դրան էլ պլյուս՝ կանգառի մեջ են մտնում: Տրանսպորտը չի կարողանում կանգառ մտնել, մարդիկ չեն կարողանում տրանսպորտին մոտենալ... Ու բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: Տրանսպորտի հայտնվելու պահին մարդիկ աջ ու ձախ են վազում, տաքսիստները կպցրած հաճախորդով, իրենց հերթին ազդանշաններ հնչեցնելով տեղից պոկվում են, մոտեցող տրանսպորտը ազդանշաններով, դալնի-բլիժնի անելով մխրճվում է հնարավորինս կանգառին մոտիկ...

ժամը 20-ից հետո խայտառակ վիճակ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել