00

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն դերասանների ցանկը, ում արտաքինը չի համապատասխանել Հոլիվուդի չափորոշիչներին, սակայն, չնայած դրան, նրանք դարձել են հայտնի ու սիրված։

1. Փիթեր Հեյդեն Դինկլեյջ

0

Փիթեր Հեյդեն Դինկլեյջը թատրոնի ու կինոյի ամերկացի դերասան է։ Նա իր դերասանական գործունեությունը սկսել է 1995 թ.-ին, սակայն լայն ճանաչման հասել է միայն 2003 թ.-ին՝ «Կայանների հսկիչը» կինոնկարի թողարկումից հետո։ Դինկլեյջը ծնվել է ժառանգական հիվանդությամբ՝ ախոնդրոպլազիայով, որը հանգեցնում է գաճաճության։  Նրա հասակը 135 սմ է։ Նրա երկու ծնողներն էլ միջահասակ մարդիկ են։ Նրա եղբայր Ջոնաթանը ևս միջահասակ է։

2. Մեթյու Մակգրորի

1

Մեթյու Մակգրորիի հասակը մանկապարտեզն ավարտելիս 1 մ 50 սմ էր, իսկ հասուն տարիքում նրա հասակը հասնում էր 2 մ 29 սմ-ի։ Նա դատաբժշկական փորձագետ էր, սակայն ցածր ձայնը ու ի ծնե արտիստիզմը թույլ չտվեցին նրան շարունակել դատաբժշկական փորձագետի գործունեությունը։ Սկզբում նրան հրավիրում էին հայտնի հեռուստատեսային շոուներում ու Մերիլին Մենսոնի ու «Iron Maiden»-ի տեսահոլովակներում նկարահանվելու, ապա նա հրավիրվեց «Հազար դիակների տուն» սարսափ ֆիլմում նկարահանվելու։  «Մեծ ձուկը» կինոնկարի վերջին տեսարանում Մակգրեգորին հուզիչ կերպով ձեռքով է անում գլխավոր հերոսին, ասես հրաժեշտ է տալիս հանդիսատեսին։ Թեպետ դրանից հետո նա ևս մի քանի սարսափ ֆիլմերում է խաղացել, այդ տեսարանը դիտելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե այս հմայիչ հսկան հրաժեշտ է տալիս մեզ։ Մեթյու ՄակԳրեգորին 32 տարեկանում մահացավ իր բնական մահով։

3. Ջոնի Էկկ 

2

Ջոնի Էկկը ծնվել է 1911 թ.-ին։ Նրա մարմինն ավարտվում էր գոտկատեղում։ Չնայած ի ծնե արատին՝ նա կենսուրախ ու գործնական մարդ էր։ Նա առավելագույն օգուտ քաղեց իր ֆիզիկական արատից։ 14 տարեկանում նա արդեն սեփական կրկեսային շոուն ուներ։ Այդ շոուի ընթացքում նա աճպարարական համարներ էր ցուցադրում, սուզվում էր ջրի մեջ և լիարժեք վերջույթներով ծնված շատերից ավելի լավ էր պարում։ Շուտով նրան նկատեցին նաև կինոպրոդյուսերները։ Նրա աշխատանքային հաջողությունները գագաթնակետին հասան 1932 թ.-ին՝ «Այլանդակները» կինոնկարի թողարկումից հետո։ Ջոնի Էկկը մահացավ 1991 թ.-ին։ Այդ ժամանակ նա հասցրել էր մեծ հարստություն դիզել ու հռչակ ձեռք բերել։

4. Կուրտ Շնայդեր

3

Կուրտ Շնայդերը՝ նույն ինքը Հարի Էրլզը, ծնվել է Գերմանիայում 1902 թ.-ին։ Շուտով պարզ դարձավ, որ նա գաճաճ է։ Նրան վիճակված էր ողջ կյանքում մնալ մանկական դեմքով։ Նույն ճակատագրին արժանացան նաև նրա երկու քույրերն ու եղբայրը։ Երբ նրանք չորսով միասին էին լինում, թվում էր, թե ինչ-որ կինոնկարի դրվագի ականատեսն էիր դառնում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Շնայդերների ընտանիքը արտիստական թատերախումբ կազմեց, որն անվանվեց «Տիկնիկներ»։  Հարին առաջինը նկարահանվեց կինոնկարում։ «Ոչ սուրբ երրորդություն» կինոնկարում նա ստանձնեց գաճաճ Թվիդլիի դերը։ Ընտանիքի բոլոր 4 երեխաներն էլ նկարահանվեցին «Օզի հրաշագործը» կինոնկարում։ Նրանք կինոյի պատմության մեջ մնացին իբրև ամենահայտնի գաճաճ դերասաններ։

5. Ռիչարդ Քիլ

4

Դուք հավանաբար կհիշեք Ռիչարդ Քիլին «Լրտեսը, ով ինձ սիրում էր» և «Լուսնային մրցարշավորդը» կինոնկարներից։ 217 սմ հասակը և սարսափազդու դեմքը նրա համար ապահովեցին չարագործի դերեր մի շարք կինոնկարներում։ Քիլը հանդես է եկել նաև որպես «Որոտաձայն լեռան հսկան» ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ: Դա նյութական շահույթ ապահովեց Քիլին, սակայն Քիլի ստեղծագործական նկրտումները շատ ավելի հեռուն էին գնում։ Նա Մուհամմեդ Ալիի կենսագրության համահեղինակը դարձավ։ Քիլը վերջերս բուժվել է հարբեցողությունից և այժմ ապրում է Կալիֆորնիայում:

6. Մայքլ Բերիման

5

Մայքլ Բերիմանը ծնվել է արտամաշկայի դիսպլազիա (այլակազմություն) հիվանդությամբ։ Այս հիվանդության պատճառով մարդը զրկվում է մազերից, եղունգներից, ատամներից և ունի ֆանտաստիկ ֆիլմի մուտանտի տեսք: Նա իր արտաքինը ծառայեցրել է իր կարիերային՝ նկարահանվելով այնպիսի սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են «Բլուրներն էլ աչքեր ունեն» և «Աստղային ուղի» ֆիլմերը: Բերիմանը հիասքանչ խաղ է ցույց տվել նաև լուրջ դրամաներում (օրինակ` «Թռիչք կկվի բնի վրայով») և կատակերգություններում (օրինակ՝ «Ախ այդ գիտությունը»):

7. Ռոբերտ դը Դար

6

Հսկայական ստորին ծնոտով դերասան Ռոբերտ դը Դարը հայտնի է  «Տանգո և քեշ» ու «Մոլագար ոստիկանը» ֆիլմերից։ Վերջին կինոնկարում նա խաղացել է Մեթ Քորդելի դերը։ Բացի դերասանական գործունեությունից՝ Ռոբերտ դը Դարը զբաղվել է նաև պրոդյուսերական աշխատանքով։ Դեմքի ուրույն կառուցվածքի շնորհիվ նրան հաճախ անվանում են «Ծնոտ» մականունով։   

8. Վինսենթ Էնդրյու Սքիավելլի

7

Վինսենթ Էնդրյու Սքիավելլին սիցիլիական ծագումով ամերիկացի դերասան է, ով հայտնի է ֆիլմերի ու հեռուստասերիալների երկրորդական դերերով։ Սքիավելլի արտառոց արտաքին տեսքը (բարձր հասակը, որը հասնում է մոտ 2 մետրի, երկարավուն դեմքը, առանձնահատուկ դիմագծերը, երկար ձեռքերը և այլն) պայմանավորված են Մարֆանի համախտանիշով։ Հաշվի առնելով դերասանի յուրօրինակ արտաքինը՝ նրան հիմնականում առաջարկվում էին հոգեկան հիվանդ մարդկանց դերեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել