keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

4 կարևոր թեմա, որի շուրջ անպայման արժե ցրուցել նրա հետ

visibility 1757 commentմեկնաբանել

4 կարևոր թեմա, որի շուրջ անպայման արժե ցրուցել նրա հետCosmo.am-ը գրում է․

Դիմացինից անկեղծություն պահանջելը կարող է տանջալից լինել և, ի դեպ,  երկուստեք: Ուստի ահա մի քանի հուշում, որ կօգնեն տրամադրել անկեղծ զրույցի:

Չես կարող մեղադրել տղամարդուն միայն նրա համար, որ նա չի ցանկանում քննարկել ձեզ վերաբերող մի շարք ընդհանուր հարցեր: Դրանց անդրադառնալը երբեմն կարող է ամենալավ ժամադրությունը համեմել տհաճ ընդմիջումներով: Ինչևէ, որոշ բաներ իմանալը քեզ համար պարզապես անհրաժեշտություն է: Հետևիր մեր խորհուրդներին՝ իմանալու ճշմարտությունը՝ առանց իրերն իրենց անուններով կոչելու:

1.    Զրույց ապրելակերպի մասին

Հարցրու նրան՝ որ քաղաքում կցանկանար երբևէ ապրել: Սա խոսակցությունը սկսելու համար լավ տարբերակ է. առանց ճնշում գործադրելու՝ նրան կդրդես մտածել ապագայի մասին բարձրաձայն: Եվ քանի որ յուրաքանչյուր քաղաք իր կենսակերպն ունի, նրա պատասխաններից կկռահես՝ ինչպիսի ապագա է նա ցանկանում իր համար:

2.      Զրույց նրա տրամադրվածության մասին

Հեշտ չէ տղամարդուն ստիպել, որ նա ասի, թե ինչ է զգում քո հանդեպ կամ ինչպես է վերաբերվում քեզ: Դիր նրան որևէ դժվար իրավիճակում. այս դեպքում հնարավոր է՝ կարողանաս լսել այն, ինչ ցանկանում ես: Քննարկիր մի բան, որը կցանկանայիր՝ նա այլևս չաներ, ասենք՝ խոսիր նրա անպարտաճանաչության  մասին: Եթե նա ընդունում է ասածներդ, նշանակում է` պատրաստ է ցանկացած քայլի, որը քեզ կարող է երջանկացնել:

3.     Մանկական զրույց

Թույլ տուր, որ «բլբլա» իր մանկության մասին: Փորձագետները փաստում են, որ մանկությունից խոսելիս կարելի է եզրակացնել՝ ինչպիսին է տվյալ մարդու մոտեցումը երեխաներ ունենալու հարցին: Եթե նա հիմնականում երջանիկ հիշողություններ ունի, շանսերը մեծ են, որ կցանկանա հայր դառնալ: Եթե միայն բացասական բաներ է պատմում, ուրեմն նա դեռ պատրաստ չէ ընտանիք կազմելուն:

4.     Զրույց փողի մասին

Փողն ամուսնական զույգերի հիմնական վեճի պատճառն է: Հետևաբար, կարևոր է պարզել` արդյոք միևնույն հայացքներն ունեք գումար ծախսելու հարցում: Ասա նրան, որ ֆինանսական վատ շրջան է քեզ մոտ և հարցրու, թե ինչպես է ինքը գումար տնտեսում: Տղամարդիկ սիրում են խորհուրդներ տալ, հետևաբար՝ այս հարցում նա առավել կանխատեսելի կլինի, իսկ նրա խորհուրդները կտան քո հարցերի պատասխանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել