Հայաստանում առևտրային բանկերի վարկավորման տոկոսադրույքներն աստղաբաշխական թվերի են հասնում: Օրինակ՝ գնում ես խանութ ապրանք ձեռք բերելու, եթե ապառիկով գինը 5-10% բարձրանում ա, բանկի ուղեցույցում նշված ա՝ սպառողական վարկային գիծ տրամադրելու տոկոսադրույքները տատանվում են՝ կախված կանխավճարից 16-24%, բայց փաստացի կազմում են 30-31% + ապրանքի գնի վրա ավելացված 5-10%-ը: Խանութներում աշխատողներին որ հարցնում ես, թե ինչի հետ ա կապված էդ 5-10%-ը, ասում են՝ բանկերն են ստիպում ու հետո իրանց ենք տալիս:
Էդ ինչի՞ ա, որ ավանդ ես ներդնում բանկում, հաշվարկվում ա պարզ տոկոսով, իսկ վարկի դեպքում՝ բարդ տոկոսով։
հ.գ. Ավանդի տոկոսադրույքն էլ ա բարձր, ինչն ազդում ա վարկավորման տոկոսադրույքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել