Ժամանակին գրել էի մի կոծկված բռնաբարության մասին, դիմում էլ ստորագրվեց տարբեր մարդկանց կողմից, ում ուրիշ ժամանակ դժվար կլիներ իրար կողք նույնիսկ պատկերացնել, որպեսզի գործը վերանայվի, բայց, ավաղ, որևէ նոր ընթացք գործում չկա: Կուսակցությունները ու պատգամավորները թքած ունեն, քանի որ ինչ-որ այլ, վեհ գաղափարներով են զբաղված, մամուլի մի մասն էլ, չգիտես ինչու, գերադասում ա լռել: 
Կնոջ գենդեռի համար իրար ճզմող կազմակերպությունների մեծ մասն էլ թռած ա ման գալիս:

Ու սենց էլ հավես ապրում ենք՝ թքած, թե մեկ մարդու ճակատագիրը ինչով կավարտվի` հոգեկան խանգարմունքով, դեպրեսիայով, կամ Աստված չտա՝ ավելի վատ: Իսկ բռնաբարողն էլ կողքից նայի ու ժպտա, քանի որ երկրային կյանքում ինքը, պարզվում ա, վսյոն ա: Ու բարձր ա և՛ պետությունից, և՛ մարդկությունից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել