Ոնց որ նկատում եմ, Հելոուինացավն աստիճանաբար լքում ա Հայաստանը, ընդ որում՝ երկու բևեռացված ձևերով էլ։ Կարծես թե քչացել է այն համ սուր քննադատողների թիվը, համ էլ աշխարհի ամենակարևոր բանի պես դոշ տվողների թիվը։

Ոնց հասկացա իմ մոնիտորինգից՝ մի երկու հատ գլամուր փարթի, մի երկու հատ հելոուինի ատմազկով քյարթոտ փարթի, մի երկու հատ կորպորատիվ ու հարաբերական անդորր համացանցում։

Ու նորմալ ա մեծ հաշվով։ Անձամբ ես՝ չեմ նշում։ Մեկ ուրիշը նշում ա։ Կարևորը՝ ոչ նշողին են պատրաստվում ինկվիզիցիայի խարույկի վրա վառեն, ոչ էլ չնշողին են որպես քյարթու ու ռեգրեսիվ կերպար մատուցում։

Կարելի ա արձանագրել, որ Հելոուինը Հայաստանում կայացավ՝ որպես բիզնես պրոյեկտ ու ձախողվեց կայանալ՝ որպես մշակութային էլեմենտ, ու եթե այսպես էլ մնա, չեմ կարծում, որ ինչ-որ սարսափելի բան կլինի դրա մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել