էլի սկսվեց հելոուինին կողմ ու դեմ հակամարտությունը: Ես ինքս չեմ պատրաստվում նշել այս տոնը, բայց ոչ թե այն պատճառով, որ էտ քրիստոնեական չի, ու անգամ մի մասը կարծում ա, որ սատանեական ա, այլ որովհետև ուղղակի հավես չունեմ: Եթե մեկը գար, ասեր՝ Վազգեն ջան թույն կոստյում եմ պատրաստել քո համար, քել հագի ու գնանք մի տեղ, երևի կգնայի, բայց որ ինքս դնեմ պատրաստվեմ, սուտ ա... Ամեն դեպքում, ինձ համար խնդալու ա, որ տենց լուրջ-լուրջ հակահելոուինյան բաներ են գրում... Այ մարդ, դե առանց այդ էլ էս երկրում միապաղաղությունն ու դեպրեսիան էնքան շատ են, որ նման տոները ինչ-որ տեղ փրկություն են, իսկ եթե սատանան պիտի իրան լավ զգա էտ նշելուց, ջանդամ, թող մի օր էլ ինքն իրան լավ զգա, վերջ ի վերջո հրեշտակ ա եղել ժամանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել