Վստահ չեմ, որ արդեն չափահաս եմ։

Հրաշալի է սրտի խորքում ինքդ քեզ երեխա զգալ։ Դա օգնում է հավերժ երիտասարդ զգալ։ Դու հավատում ես քո երազանքներին ու շարունակում հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, շարունակում ես սիրել մարդկանց  ու կյանքը։

Մեծանալն անխուսափելի է, սակայն երբեք չծերանալը հնարավոր է։ Ես հավատում եմ, որ դու կարող ես շարունակել մանկությունից որոշ բաներ ունենալ, եթե պահպանես դրանք. որոշակի հատկանիշներ, որոշակի վայրեր, որ չես թողնի, որ աշխարհը ներխուժի։

Չնայած  չափազանց դժվար է մանկական որոշ հատկանիշներ պահպանել, ժամանակակից հասարակութան մեջ ապրելով, այնուամենայնիվ, դու պետք  է փորձես։ Ի՞նչը կարող է ավելի անկեղծ լինել, քան երեխայի սերը։ Ավելի մաքուր, քան երեխայի հույսն ու հավատքը։ Սրանք հրաշալի բաներ են, այնպես որ պահիր դրանք։

Դու կարող ես աչք փակել այն ամենի վրա, ինչ չես ցանկանում տեսնել, սակայն չես կարող սիրտդ փակել այն ամենի վրա, ինչ չես ցանկանում զգալ։

Անհնար է զգացմունքները կառավարել։ Մենք քար չենք, մարդիկ ենք, փխրուն ենք։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել շատ խնդիրներից, սակայն չենք կարող ժխտել, որ չենք կարող ինքներս մեզ պաշտպանել ցավ ապրելուց։  Մի՞թե այս աշխարհում ավելի հեշտ բան կա, քան որևէ մեկին ցավեցնելը։

Եթե դու երկու մարդկանց ես սիրում միաժամանակ, ընտրիր երկրորդին, որովհետև եթե իսկապես սիրեիր առաջինին, երկրորդը քեզ չէր հետաքրքրի։

Հնարավոր չէ միաժամանակ իսկապես սիրել երկու հոգու։ Երբեմն կարող է թվալ, թե միաժամանակ երկու հոգու ես սիրում, սակայն իրական սերը չի կարող երկու հոգու հանդեպ լինել։ Ժամանակն օգնում է մեզ հասկանալ՝ ում ենք մենք իրականում սիրում. մենք կարող ենք ամեն բան զոհաբերել նրան երջանիկ տեսնելու համար։

Դեռահասության ժամանակ ես անպաշտպան էի։ Ես այն տեսակ տղաներից էի, որ երբեք չէր հարմարվում ոչ մի տեղ, որովհետև երբեք չէր համարձակվում ընտրություն կատարել։ Ես համոզված էի, որ ոչ մի տաղանդ չունեմ, ոչնչից գլուխ չեմ հանում։ Եվ այդ միտքն ինձնից խլում էր իմ ողջ ձգտումները։

Կարո՞ղ ես այսօրվա Հոլիվուդը պատկերացնել առանց Ջոնի Դեպի։ Աշխարհն այնքան բան կկորցներ, եթե Ջոնի Դեպը դերասան չդառնար։ Ինքնավստահությունը շատ կարևոր է, երբ մենք մասնագիտություն ենք ընտրում։ Դու միշտ էլ ժամանակ ունես քայլ անելու այն ճանապարհով, որը քեզ տանում է դեպի երազանքներիդ կարիերան։

Ես ինձ չեմ ձևացնում տարօրինակ կապիտան։ Ես պարզապես անում եմ այն, ինչ անում եմ։

Մարդիկ իսկապես ազատ են, երբ նրանք իրենց չեն սահմանափակում իրենց ներքին աշխարհը ցուցադրելու մեջ։ Մեծ երջանկությոուն է, երբ դու ազատ ես անելու այն, ինչ առավել շատ ես ուզում անել։ Հրաշալի է, երբ վայելում ես աշխատանքդ՝ ամեն օր տառապելու ու հանգստյան օրերին սպասելու փոխարեն։ Եղիր նա, ով կաս, քայլիր քո սեփական ճանապարհով ու ազատ կլինես։

Կարծում եմ՝ այն, ինչ պետք է անել, ճանապարհը վայելելն է, երբ անցնում ես դրանով։

Փորձիր դրական բան գտնել այն ամենի մեջ, ինչ դու կանես ու այն ամենում, ինչ կպատահի քեզ հետ ամեն օր։ Գնահատիր յուրաքանչյուր հնարավորությունը, որ տրվում է քեզ։ Նկատիր բոլոր ընկերական ժպիտները, որ մարդիկ տալիս են քեզ, ու կսովորես հաճույք ստանալ կյանքից։

Ես սիրում եմ նոր բաներ փորձելու մարտահրավերները, և փորձելը հասկանալ՝ կաշխատի՞ դա, թե՞ դեմքիս հարված կստանամ։

Բացահայտիր ինքդ քեզ։ Ամեն օր ինչ-որ նոր բան փորձիր։ Թույլ մի տուր, որ դժվարությունները վախեցնեն քեզ։ Այսպես դու կարող ես կյանքում հասնել այն ամենին, ինչ ցանկանաս։ Մի՛ կասկածիր ինքդ քո ուժերին։

Եթե իմ գործում որևէ հաղորդագրություն կա, ապա դա այն է, որ տարբեր լինելը նորմալ է, տարբեր լինելը լավ է, որ մենք պետք է ինքներս մեզ քննենք մինչև քննադատելը մեկին, ով տարբերվող արտաքին ունի, տարբերվող վարք, տարբերվող խոսելաոճ ու գույն։

Մի՛ փորձիր մյուսների նման լինել։ Ինքնարտահայտվիր ու մի քննադատիր այն մարդկանց, ովքեր ինքնարտահայտվում են այնքան ազատ, որքան դու։ Մենք բոլորս ցանկանում ենք անել այն, ինչ մեր սիրտն է թելադրում։ Մենք ազատ ենք։ Մենք երբեք չենք կարող իրապես դատել մի բան, որը չենք հասկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել