«ՀՀ ֆինանսների նախարարության հարկայինտեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ էդառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարըչի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի։

Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր ՍամվելԱլեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամիհարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով:

Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելիքան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերություններիկողքով է անցել»,-գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել