Tert.am-ը գրում է.

Թեև Թուրքիայի կառավարության որոշմամբ սիրիացի փախստականներին թույլատրվել է աշխատել, այդ երկրի տնտեսությունում ոչ պաշտոնապես զբաղված սիրիացիների թիվը շարունակում է աճել:

Սիրիացի փախստականները հարկադրված են Թուրքիայում աշխատել ամենածանր պայմաններում` միջին շուակայականից խիստ ցածր աշխատավարձով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վարչության հրապարակած զեկույցի համաձայն` Թուրքիայում սիրիացի փախստականների պաշտոնական թիվը հասել է 1,4 մլն-ի:

Չնայած սիրիացի փախստականներին պաշտոնապես աշխատելու թույլտվությունը հրապարակվել է անցյալ շաբաթ, սակայն, այն դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը դեռևս չի որոշել փախստականների նվազագույն աշխատավարձի սահմանը և զբաղվածության հատվածում քվոտաները:

Այդ պատճառով բազմաթիվ սիրիացիներ շահագործման են ենթարկվում գործատուների կողմից: Խոշոր քաղաքների տեքստիլ ֆաբրիկաներում աշխատող սիրիացի փախստականն ամսական ստանում է մոտ 600-800 լիրա, սակայն, հարավային և հարավարևելյան շրջաններում, որտեղ սիր ացի փախստականների թիվն ավելի մեծ է, այն չի գերազանցում 240-500 լիրան:

 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել