Պահպանեք հանգստություն և վստահություն:Մեսսին չի լքի Բարսելոնան:Վերջին ժամանակահատվածում անհին լուրեր են տարածվում Մեսսիի վերաբերյալ:
Esport3 - ով հեռարձակվող Efectivament հաղորդման ընթացքում Բարսայի մարզական փոխնախագահն անդրադարձել է Պույոլի և Մեսսիի պայմանագրերին, ինչպես նաև Կատալոնիայի հնարավոր անկախությանը:
"Մեսսին մրցակցությունից դուրս է, նա համար մեկն է և չկա Բարսայի որևէ երկրպագու, ով չի ցանկանա, որ նա կարիերան ավարտի այստեղ` մեզ հետ", - ասել է Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
"Մենք բոլոր ցանկանում ենք, որպեսզի նա կարիերան ավարտի Բարսայում և, քանի դեռ նա խաղում է, մենք կփորձենք վերանայել նրա պայմանագիրն ու այնպես անել, որ այստեղ մնա հավերժ", - նշել է Բարսայի մարզական փոխնախագահ, նկատի ունենալով, որ ակումբը 5 - ամյա պայմանագիր կկնքի Լեոյի հետ, քանզի իրավաբանորեն ավելի երկարաժամկետ պայմանագիր չի կարող լինել:
Բարտոմեուն անդրադարձել է նաև Պույոլի պայմանագրին: Նա հայտնել է, որ բանակցություններն արդեն սկսված են և, "եթե նա ցանկանա, կկարողանա շարունակել աշխատել Բարսայում, երբ ավարտի կարիերան":
Կատալոնիայի անկախության հռչակման հնարավորությունը գնալով մեծանում է: Եթե ի վերջո դա տեղի ունենա, "Բարսան կխաղա այնտեղ, որտեղ կցանկանա, օրինակ, Լա Լիգայում":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել