Տղաների մի մասսա կա, որոնց ես անվանում եմ «Կենացի Պաչուլիկ»: Այս տղաների 98 տոկոսը 3 բաժակ արաղից ատկլուչկա են լինում, բայց անընդհատ ասում են. «Ես հլա մի 300 սենց բաժակ էլ կխմեմ»: Այս տղաները սիրում են պաչպչվել խմած ժամանակ ու կապ չունի՝ ով ա դիմացինը: 
Երբ նրանք խմած են, սեղանի շուրջ նստած բոլոր տղաները իրանց ախպեր են, կապ չունի անունը գիտեն, թե չէ: 
Այս տղաները կենացները ասում են շաաաատ երկար, որի ընթացքում պաչում են սեղանում գտնվող բոլոր տղաներին.....

Նրանք ամենաշատը օգտագործում են հետևյալ արտահայտությունները.

«Դու գիտես, ես քեզ հալալ ախպորս պես սիրում եմ»: 
«Ախպերներ, ինչ լավ ա դուք կաք, թե չէ ես սենց լավ քեֆ անողը չէի»: 
«Արա ինչ լավ ա՝ զանգիք, իմ համար լոքշ տունը քցած էի»: 
«Վայ ես ձեր ցավը տանեմ, տղերք»: 
«Ապեր էսի քաշած ա, թե պեչատնի ա»: 
«Ախպերներ, էկեք սենց գոնե շաբաթը մեկ հանդիպենք նստենք էլի»:

Այս տղաները խմած ժամանակ Ջեկի Չանին ու Գոռ Վարդանյանին ծալած ունեն, իրանք ամենակարողն են, իրենց նմանը չկա, ու աշխարհի բոլոր աղջիկները իրանց սիրում են:

Այս տղերքը 5-րդ բաժակից զանգում են հեռախոսի սպրավչնիկի մեջ գտնվող բոլոր ծանոթներին ու ասում. «Ապեր տղերքով ռեստորան լռված ենք, արի մի բաժակ բան խմենք:

Դե նրանց ֆիրմանի գլուխգովանությունն էլ. «Ապեր հեսա զանգըմ եմ սիրածիս, գնամ իրանց տանը մնամ ու քեֆը շարունակեմ», բայց 98 տոկոսը ուղղակի գնում են տուն քնելու:

Այս տղաների համար սեղանին նստող ու հետները մի բաժակ բան չխմող տղերքը հիմնականում իրանց աբիժայուտ ու միշտ ասում են. «Այ ախպեր ձև չի, որ դու մեր հետ մի բաժակ բան չխմես, հլա էս թթու խիյարը վեգալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել