Ինձ մոտ, մեղմ ասած, ժպիտ են առաջացնում, ասենք, աղքատության թեմայով հրավիրվող համաժողովները, ասենք, Դիլիջանի ինչ-որ լյուքս հյուրանոցում ու մի քանի օրով: 
Էդ գումարների կեսն էլ արդեն մի քանի ընտանիքի կօգներ: Մասնակիցների մեծ մասն էլ երևի չգիտի՝ իրականում ինչից են խոսում:

Էդ իմաստով Մայր Թերեզան լավ է ասել. «Շատերն են խոսում աղքատների մասին, սակայն քչերն են խոսում նրանց հետ»: Ինքն էլ օրինակ է ցույց տվել, երբ հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալու կապակցությամբ կազմակերպված երեկույթից՝ գումարները տալով կարիքավորներին: Բա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել