Մեր հասարակության մի զգալի հատվածի կենցաղային մակարդակի, և իր շրջանում տարածված քրեական վարքուբարքի մեջ, կարծում եմ, մեծ դեր ունի հեռուստատեսությունը և այն նյութը, որը նա մատուցում է այդ նույն հասարակությանը, քանի որ հեռուսատեսության կողմից լայն զանգվածներին մատուցվող նյութը կամա թե ակամա դաստիրակչական բնույթ ունի: Այդ առումով, երբեմն մեկ-երկու րոպե նյարդերի հաշվին հետևելով հեռուստաեթերին, և այնտեղ անհատի կամ հասարակության ընդհանուր զարգացման համար նախատեսված նյութի փոխարեն՝ տեսնում ես կրիմինալ երանգներով թափվող աղբը, հասկանում ես, թե ինչի հասարակության` հիմնականում երիտասարդության շրջանում կրիմինալ անձը կարող է դիտվել հեղինակություն, հասկանում ես, թե ինչի ընտանիքում կարող են լինել բռնության դեպքեր և շատ դեպքերում դա ընդունվի որպես սովորական բան, կամ որ քրեակատարողական հիմնարկներում տիրում են «Զոն նայողները», իսկ ուսումնական հաստատություններում՝ սաքուլիկները և նմանատիպ լիքը այլ բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել