Ռուսաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերներըArmnewsTV.am-ը գրում է.

Ռուսաստանի հարաբերությունները Եվրամիության հետ լավագույն վիճակում չեն, պատճառն էլ` ուկրաինական ճգնաժամն է: Քաղաքական հետազոտությունների եվրոպական կենտրոնի նախաձեռնությամբ Բրյուսելում քննարկել են Եվրամիության համար չափազանց կարևոր երկրի` Ռուսաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերները: 

Բյորջիտ Հանսլը Համաշխարհային բանկից է, մասնագիտացած է հենց Ռուսաստանի տնտեսության ոլորտում: Նրա խոսքով, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարցերը չկարգավորվեն, դա մեծ ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր շուկայի վրա: 

Ռուսաստանի և իր հետխորհրդային հարևանների համար այժմ բիզնեսի զարգացման համար լավագույն ժամանակները չեն: Սղաճն ավելանում է և շարունակում է աճել, Ռուսաստանն էլ ակնկալում է, որ եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները չեն թուլանա առնվազն մինչև 2015-ի կեսերը:

Ռուսական տնտեսությունը եվրոպացիների համար հետաքրքիր է բազմաթիվ պատճառներով: Գլխավոր խնդիրը ռուսական գազն է, որից Եվրոպան կախվածություն ունի: Ուկրաինան և այդ երկրի տարանցիկությունը Եվրոպայի համար առաջնահերթ է, մոտենում է ձմեռը, իսկ հակասությունները չեն կարգավորվում: 

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել