Այս տարի Հայաստանում աճել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդհանուր ծավալները: Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարի կարտոֆիլի մթերված համախառն արտադրանքը մինչև այս պահն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 665000 տոննա: Նախորդ տարի կարտոֆիլի համախառն բերքը կազմել էր 660 000 տոննա:
Կարտոֆիլի բերքահավաքն արդեն մոտ է ավարտին, և այս ցուցանիշը էլ ավելի կբարելավվի: Ավելացել է ոչ միայն բերքատվությունը, այլև մոտ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները՝ դառնալով 31 500 հեկտար: Սա խոսում է այն մասին, որ Հանրապետությունում միառժամանակ բարձրացել է և՛ կարտոֆիլի բերքատվությունը, և՛ ցանքատարածությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել