Tert.am-ը գրում է․

Սովորաբար, հնագետներին այդքան էլ հեշտ չէ վախեցնել, քանի որ նրանք բազմաթիվ զարհուրելի գտածոներ են հայտնաբերում իրենց աշխատանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, կան պեղումներ, որոնք սարսափեցրել են նույնիսկ նրանց, գրում է tengrinews.kz-ն։

 Փոսեր, որոնք լի են եղել կտրված ձեռքերով


Եգիպտական Ավարիս քաղաքի երբեմնի հիասքանչ դղյակում կատարված պեղումների ժամանակ հնագետները գտել են 4 փոս։ Դրանց մեջ մարմնի ոչ մի այլ մասի հետք չի եղել, բացի մի քանի կտրված ձեռքի դաստակներից։ Նշվում է, որ գտնված ձեռքերը պատկանել են չափահաս տղամարդկանց, և գերակշռել են աջ ձեռքերը։ Պեղումների ղեկավար Մանֆրեդ Բիտակը կարծիք է հայտնել, որ հնարավոր է դրանք հին ավանդույթի ապացույցն են, երբ զինվորներն իրենց թշնամու դաստակները կտրում էին և հանձնում իրենց հրամանատարներին, որոնք էլ հանդիսավոր կերպով դրանք թաղում էին և պարգևներ շնորհում զինվորներին։

Զոհաբերված երեխաների սառեցված մարմիններ


Ինկերի մոտ «կապակոչա» կոչվող ծեսի ժամանակ ընտրվում էին ամենագեղեցիկ երեխաները, որոնք պետք է ճանապարհորդեին Անդերի գագաթ և այնտեղ սառչեին՝ աստվածներին զոհաբերվելով։ Սովորաբար, ծեսը կատարվում էր ծայրահեղ դեպքերում, երբ բնակավայրին մոտենում էր որևէ բնական աղետ։ Այն ժամանակ հավատում էին, որ զոհաբերված երեխան աստվածություն է դառնում և անմահանում։

«Փազլ» կմախքներից


2000 թ.-ի սկզբին Շոտլանդիայում բրոնզե դարի 3.000-ամյա բնակավայրում հնագետները հայտնաբերել են երկու անձի լավ պահպանված կմախքներ։ Պարզվել էր, որ դրանք կնոջ և տղամարդու են պատկանում, սակայն ավելի քան 10 տարի դրանք ուսումնասիրելուց հետո կենսաբժշկության հնագիտության դասախոս Թերի Բրաունը՝ Մանչեսթերի համալսարանից, վերջապես հասկացել է, որ այդ կմախքների ոսկորները կարծես չեն համապատասխանում իրար։ Արդյունքում Բրաունը որոշել է ԴՆԹ թեստ անցկացնել, որից պարզվել է, որ իրականում ոչ թե 2 կմախք են գտել, այլ 2 «փազլներ»։ Ինչ որ մեկը տքնաջան աշխատանքի արդյունքում ուղիղ 6 դիակից հավաքված ոսկորներից կառուցել է երկու բոլորովին նոր կմախքներ և թաղել դրանք։ Թե ինչի համար և ով է դա արել՝ հայտնի չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել