49-летний Джек Ма, самый богатый человек в Китае даёт полезные советы.

 

Եթե խորհրդակցության ժամանակ ներկաների 90 տոկոսը «Կողմ» է քվեարկում այս կամ այն առաջարկությանը, ապա ես միանգամից հրաժարվում եմ դրանից։ Պատճառը պարզ է. եթե բոլոր այդ մարդիկ այդքան ակնհայտ են համարում այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ այդ գաղափարի վրա շատ ընկերություններ են աշխատում, ու մեր ընկերությունը չի լինի առաջատար այդ ուղղությունում։

Սխալներ, որոնց համար ես ափսոսում եմ

2001 թվականին ես սխալ թուլ տվեցի։ Ես բացատրեցի ընկերությանս հիմնադրմանը մասնակցած աշխատակիցներիս, որ կարիերային սահմանը նրանց համար մենեջերությունն է։ Ես համարում էի, որ թոփ մենեջերների ու փոխնախագահների պաշտոններում պետք է ներգրավել կողմնակի մասնագետների։ Տարիներ անց այդ մասնագետներից, որոնց ես վարձեցի «կողքից», ոչ ոք չի մնացել ընկերությունում, իսկ այն մարդիկ, ում հարցում ես կասկածում էի, հիմա իդեալականորեն կատարում են փոխնախարարի պարտականությունները և ոչ միայն։

 

Ես մի սկզբունք ունեմ, որով առաջնորդվում եմ. քո վերաբերմունքն աշխատանքի հանդեպ ու քո կայացրած որոշումներն ավելի կարևոր են, քան քո ընդունակությունները։

Չի կարելի բոլորին ստիպել միանման մտածել, բայց դու կարող ես այնպես անել, որ բոլորը հավատան մեկ ընդհանուր նպատակի։

Մի էլ փորձեք ստիպել բոլոր աշխատակիցներին միանման մտածել, որովհետև դա պարզապես անհնար է։ Ձեր աշխատակիցների մեկ երրորդը, միևնույն է, չի հավատում Ձեզ, ուստի թույլ մի տվեք, որ նրանք աշխատեն «անձի» համար։ Փոխարենը՝ միավորեք նրանց բոլորին ինչ-որ ընդհանուր նպատակի շուրջ։ Մարդկանց շատ ավելի հեշտ է միավորել ինչ-որ նպատակի շուրջ, քան ինչ-որ առաջնորդի, որքան էլ որ այդ առաջնորդը աննկարագրելի լավը լինի։

Ինչո՞վ է ընկերության առաջնորդը տարբերվում աշխատակցից

Ընկերության ղեկավարը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտությունները աշխատակիցների ունակությունների հետ։ Աշխատակիցների տեխնիկական ունակությունները միշտ պետք է ավելի լավը լինեն, քան Ձերը, հակառակ դեպքում իմաստ չունի նրանց աշխատանքի ընդունել։

Այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում առաջնորդը.

- Ընկերության ղեկավարը պետք է ունենա ընկերության զարգացման երկարաժամկետ տեսլական։

- Ղեկավարը պետք է ամուր բնավորություն ու նպատակասլացություն ունենա, որպեսզի կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնց չեն դիմակայում սովորական աշխատակիցները։

- Ղեկավարը պետք է ունենա անխուսափելի ձախողումներին ու ճակատագրի հարվածներին դիմանալու ուժեղ ունակություններ։

Ամփոփելով վերոնշյալը. ղեկավարն աշխատակցից տարբերվում է տեսլականով, նպատակասլացությմաբ ու բնավորությամբ։

Մի զբաղվեք քաղաքականությամբ

Քաղաքականությունն ու փողերը հազվադեպ կարող են գտնվել նույն ձեռքերում։ Եթե մտնեք քաղաքականություն, ապա մոռացեք բիզնեսի մասին և հակառակը։ Երբ փողերը հանդիպում են քաղաքականությանը, արդյունքը նույնն է, ինչ վառված լուցկու ու դինամիտի հանդիպումը՝ կհետևի պայթյուն։

4 խորհուրդ ժամանակակից երիտասարդներին

- Ի՞նչ է իսկական ձախողումը։ Իսկական ձախողումը պայքարելը դադարեցնելն է։

- Ի՞նչ է ճկունությունը։ Դուք կհասականաք, թե ինչ է ճկունությունը, երբ առնչվեք անհաջողությունների, բարդ կենսական իրավիճակների և հիասթափությունների։

- Ինչո՞ւմ են կայանում Ձեր պարտականությունները։ Ձեր պարտականությունները կայանում են նրանում, որ Դուք լինեք ավելի խոհեմ, ավելի շատ աշխատեք ու ավելի շատ ամբիցիաներ ունենաք, քան այլոք։

- Միայն հիմարներն են բերանն օգտագործում՝ խոսելու համար, խելացին խոսում է գլխով, իսկ իմաստունը՝ սրտով։

Մենք այստեղ ենք, որպեսզի ապրենք լիարժեք կյանքով

Ես միշտ ասել եմ, որ մարդիկ ծնվել են ոչ թե աշխատանքի համար, այլ կյանքը վայելելու ու որպեսզի այլոց կյանքն ավելի լավը դարձնեք, այլ ոչ թե ողջ օրն անցկացնեք աշխատավայրում։

Մրցակիցների ու մրցակցության մասին

- Միայն հիմարները կարող են մրցակիցներին ագրեսիայով վերաբերվել։

- Եթե Դուք բոլորին որպես թշնամի ընկալեք, ապա նրանք կդառնան Ձեր թշնամին։

- Մրցակցության մեջ խուսափեք ատելությունից, այլապես այն կկործանի Ձեզ։

- Մրցակցությունը նման է շախմատին։ Եթե դուք պարտվել եք, ապա միշտ կարելի է կրկին խաղալ, իսկ կռվելը պարտադիր չէ։

- Իսկական գործարարը թշնամիներ չի ունենում և հենց Դուք դա հասկանաք, ոչինչ Ձեզ չի կանգնեցնի։

Նվնվոցների ու բողոքների մասին

Եթե Դուք թույլ տաք Ձեզ նվնվալ, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չկա։

Եթե դուք դեպրեսիայի մեջ եք հայտնվում պարբերաբար, բողոքում եք կյանքից և այլն, դա վեր է ածվում ալկոհոլիզմի՝ որքան ավելի շատ եք խմում, այնքան ավելի վատ է դառնում Ձեր վիճակը։ Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում ու չեն նվնվում։

Աշխարհը թքած ունի, թե Դուք ինչ կասեք, կարևորն այն է, թե ինչ կանեք։

Խորհուրդներ գործարարներին

- Իրական հնարավորությունները լինում են այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չի տեսնում։

- Այնպես արեք, որ Ձեր աշխատակիցները հաճույքով գան աշխատանքի։

- Առաջնահերթը հաճախորդներն են, հետո աշխատակիցները ու միայն երրորդ տեղում նոր բաժնետերերն են։

- Սկսեք հարմարվել նոր պայմաններին, մինչև դրանք կնկատեն ուրիշները։

- Մոռացեք փողերի ու փող աշխատելու մասին։

- Ինչ-որ մանր հնարքներ անելու փոխարեն կենտրոնացեք կայունության ու երկարաժամկետ պլանների վրա։

- Թե ինչքան հեռու կգնաք՝ կախված է Ձեր վերաբերմունքից։

Գործարարության մասին

- Հաճախ այնպես է լինում, որ լավ հնարավորությունը դժվար է մատչելի ներկայացնել։ Այն, ինչ հեշտ է բացատրել, որպես կանոն, չի հանդիսանում լավ հնարավորություն։

- Որպես գործընկեր պետք է գտնել մեկին, ով լավ է փոխլրացնում Ձեր ունակություններն ու պարտադիր չէ, որ նա լինի խիստ հաջողակ։

- Փնտրեք ճիշտ մարդկանց, այլ ոչ թե ամենալավ մարդկանց։

- Աշխարհում ամենաանհուսալի բանը մարդկային հարաբերություններն են։

- «Անվճարը» շատ թանկ բառ է։

- Այսօր հեշտ չի լինելու, վաղն ավելի վատ է լինելու, բայց վաղը չէ մյուս օրը ամեն ինչ հիանալի է լինելու։

Ինչ չի կարելի անել

- Գործարարի համար ամենավատ բնագծերն են՝ ավելորդ բծախնդրությունը, իրավիճակն ադեկվատ գնահատել չկարողանալը, բարձր տեմպով սկսելը ու այն պահել չկարողանալը և ապագան տեսնել չկարողանալը։

- Եթե Դուք չգիտեք ամեն ինչ Ձեր մրցակիցների մասին, թերագնահատում եք նրանց կամ էլ չեք տեսնում սպառնալիք նրանց կողմից, ապա Դուք անպայմանորեն կպարտվեք։

- Եթե Ձեր մրցակիցը ձեզնից փոքր է կամ էլ չափազանց թույլ, միևնույն է՝ պարտավոր եք վերաբերվել նրան որպես հավասարի։ Ի դեպ, նույնը նաև այն դեպքում, երբ Ձեր մրցակիցն անհամեմատ ավելի մեծ է և ուժեղ։ Մի՛ վախեցեք։

Սեփական բիզնեսի մասին

- Երբ Դուք Ձեր գործն եք սկսում, դա նշանակում է, որ հրաժարվում եք կայուն եկամուտից, արձակուրդայիններրից ու տարեկան բոնուսներից։

- Մյուս կողմից, դա նշանակում է, որ Ձեր եկամուտները սահմանափակված չեն ոչնչով, Դուք ավելի արդյունավետ եք օգտագործելու Ձեր ժամանակը և կարիք չեք ունենալու ինչ-որ բանի թույլտվություն հարցնել այլ մարդկանցից։

- Եթե Ձեր որոշումները տարբերվեն Ձեր հասակակիցների որոշումներից, ապա Ձեր կյանքն էլ կտարբերվի նրանց կյանքից՝ այս կերպ, թե այն կերպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել