Vicuna socks by FalkeFalke ապրանքանիշը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նոր ճոխ գուլպաներ է  արտադրել։ Գուլպաները 790 ԱՄՆ դոլար արժեն և արտադրված են սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 10 զույգ։ Դրանք արտադրված են ալպակաների բրդից ստացված թելից և վաճառքի են հանվում Falke-ի ստորագրությամբ փայտե հատուկ տուփերով։

The Guardian-ի խմբագիր Դին Կիսիկը փորձել է գուլպաներն ու կիսվել է իր տպավորություններով. դրանք բնական սուրճի գույն ունեն ու աննկարագրելի փափուկ են։ Ալպակայի բրդի թելի հաստությունն ընդամենը 0.012 մմ է, այն դեպքում, երբ քաշմիրի բրդի թելը 0.015 մմ է ու ավելի հեշտ է ձեռք բերել։ Այնուամենայնիվ, քննադատները նշել են, որ այդ գնով գուլպաները կարող էին ավելի  փափուկ լինել, իսկ գույնը կարող էր ավելի մոտ լինել ոսկեգույնին։ Կիսիկը նշում է նաև, որ դրանք հրաշալի բույր ունեն՝ եղենափայտի ու կարամելի անուշ ու նուրբ բույր։

Ալպականերն ապրում են Անդյան շրջանի բարձրադիր վայրերում ու ինկերի քաղաքակրթության համար կարևոր նշանակություն են ունեցել։ 
Հնում այս կենդանու մորթուց ոչ ոք չէր կարող հագուստ կրել՝ բացի Ինկերի թագավորական ընտանիքից։ Իսկ այսօր այն կարող են կրել բոլոր նրանք, ովքեր բավականաչափ գումար ունեն։

Զարմանալիորեն սրանք աշխարհի ամենաթանկարժեք գուլպաները չեն։ Ավելի թանկարժեք գուլպաներ էլ կան, ինչպես, օրինակ, 1430 դոլար արժողությամբ Harrys of London գուլպաները, որոնք արտադրված են Նոր Զելանդիայից բերված կարմիր եղջերուի մորթուց ստացված թելից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել