«Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, որով ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց՝ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ:

Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սահմանվում է, որ ձեռնարկությունը պետք է ունենա ոչ թե 10, այլ 15 տարվա գործունեություն եւ ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրերի փոխարեն ունենա վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության ISO 22000:2005 կամ ISO 9001:2008 ստանդարտի արտոնագրերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս կապակցությամբ նշեց, որ որոշումը հնարավորություն կտա տեղական մսամթերքի արտադրության զարգացմանը, բայց միաժամանակ նշեց, որ հարկ է ամեն ինչ անել, որ մսամթերքների գնաճ տեղի չունենա, և առաջարկեց այս հարցը մեկ անգամ ևս քննարկել մսամթերք արտադրողների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել